STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 034 (The most important question)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

34. Ամենակարևոր հարցը


Աշակերտները, խոսելու ունակությունից զրկված, կանգնել էին լեռան վրա և դեպի երկինք էին նայում։ Վայրկյաններ առաջ Հիսուսը խոսել էր իրենց հետ, և Նա ամպերով հանկարծակի Երկինք գնաց և իրենց աչքի առաջ անհետացավ։

Երկու մարդ ճերմակ հանդերձներով զարմանալիորեն կանգնեցին իրենց առջև։

Հրեշտակ. - Ինչո՞ւ եք դեպի երկինք նայում։ Այս Հիսուսը նորից գալու է, ինչպես գնաց Երկինք։

Հիսուսը նորից է գալու։ Արդյոք սա հիանալի խոստում չէ՞ նախքան հեռանալը։

Աղջիկ. - Իսկապե՞ս Հիսուսը նորից վերադառնալու է։

Այո՛։ Աստվածաշնչում Նա ասել է։ «Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ Ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ այդտեղ լինեք»։

Տղա. - Ե՞րբ է Հիսուսը նորից գալու։

Երբ աշակերտները այս նույն հարցը տվեցին, Հիսուսը պատասխանեց։

Հիսուս. - Կարևոր չէ՛, որ իմանաք, թե երբ եմ գալու։ Ավելի կարևոր է, որ չմոռանաք Ինձ։ Հավատացե՛ք Ինձ և սպասե՛ք Ինձ։ Միայն Աստված՝ Հայրը, գիտի ժամանակը, թե երբ նորից կգամ։

Հիսուսն ասաց, որ կարող ենք հասկանալ, երբ Նա վերադառնա։ Նա ասաց, որ նախքան Իր վերադառնալը պատերազմներ և երկրաշարժներ են լինելու։ Դա երկար չի տևելու։

Աղջիկ. - Իսկ ինչպե՞ս է Հիսուսը նորից գալու։

Տղա. - Ամպերով, ճի՞շտ է։

Դու լավ ես լսել։ Նա հանկարծակի է գալու։ Ոչ մի թերթ, ոչ մի նամակ չի հայտարարելու դրա մասին։ Սակայն բոլորը տեսնելու են Նրան։ Նրանք, ովքեր մոռացել են Նրան և ապրել են առանց Նրա, ովքեր ասել են, որ Հիսուսը չկա, սարսափած են լինելու։ Նրանք, ովքեր սիրում և սպասում են Նրան, աննկարագրելի երջանիկ պիտի լինեն և Նրա հետ Երկինք պիտի գնան։

Արդոք ես Նրա կողմո՞ւմ եմ։ Արդյոք դու Նրա կողմո՞ւմ ես։ Սա ամենակարևոր հարցն է։

Աստված ուզում է, որ բոլորը որոշեն հետևել Իրեն և Երկինք գնան, քանի որ Նա սիրում է մեզ։

Տեր Հիսուսին հավատալն է երաշխիքը, որ մենք Իր կողմում ենք։

Հիսուսը վերադառնալու է։ Ես հավատում եմ, որ դա շուտով կլինի։


Հերոսներ` հեղինակ, հրեշտակ, աղջիկ, տղա, Հիսուս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 11:51 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)