STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 033 (Farewell from the mountain)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

33. Հրաժեշտ սարի վրա


Տղա. - Ուռաա՜։ Հինգշաբթի օրը դպրոց չենք գնալու, քանի որ տոնական օր է։

Աղջիկ. - Ի՞նչ տոն է։

Տղա. - Համբարձման օրն է։

Աղջիկ. - Ի՞նչ է դա նշանակում։

Տղա. - Դեե՜, այդքան էլ չգիտեմ։

Կուզե՞ս բացատրեմ քեզ։

Տղա. - Այո՛, մենք ուզում ենք իմանալ։

Համբարձման օրը մեզ հիշեցնում է, որ Հիսուսը վերադարձավ Երկինք երկրի վրա իր ծրագիրն իրականացնելուց հետո։ Այն տեղի է ունեցել Զատկից ճիշտ քառասուն օր հետո։ Այդ քառասուն օրերի ընթացքում Հիսուսը իր աշակերտներին էր հայտնվում։ Նրանք տեսան Նրան, լսեցին և հաց կերան Նրա հետ։ Մի օր Նա հայտնվեց ավելի քան 500 հոգու։

Եվ Զատկից քառասուն օր հետո Նա Ձիթենյաց լեռան վրայից համբարձվեց։ Նախքան համբարձվելը Նա ուզում էր առանձին մնալ նրանց հետ, որ մի շատ կարևոր բան ասեր նրանց։

Հիսուս. - Ես կատարեցի Աստծո ծրագիրը։ Իսկ հիմա, գնացե՛ք և աշխարհի բոլոր մարդկանց պատմե՛ք, որ Ես մահացա նրանց համար և հարություն առա։ Ասե՛ք նրանց, որ դիմեն Ինձ՝ իրենց Փրկիչը լինելու, և մի օր Ինձ հետ Երկնքում կլինեն։ Եվ հիշե՛ք, որ Ես միշտ ձեզ հետ եմ լինելու և զորություն եմ տալու, որ պատմեք ուրիշներին Իմ մասին։

Ապա Հիսուսը բարձրացրեց Իր ձեռքերը, օրհնեց աշակերտներին։ Եվ երբ օրհնեց նրանց, Նա Երկինք բարձրացավ, և ամպերը ծածկեցին Նրան ու գնաց Աստծո մոտ՝ Երկինք։

Տղա. - Իսկ ի՞նչ է անում Հիսուսը հիմա Երկնքում։

Նա կառավարում է ամեն բան։ Նա պատասխանում է մեր աղոթքներին և աղոթում Աստծուն մեզ համար։

Եվ Նա ապրելու վայր է պատրաստում նրանց համար, ովքեր հավատում են Իրեն։

Տղա. - Ես դրա մասին կարդացել եմ Աստվածաշնչում։ Ահա՛։ Հիսուսն ասաց։ «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան, Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»։

Տղա. - Արդյոք աշակերտները չէին տխրե՞լ, երբ Հիսուսն այլևս նրանց հետ չէր։

Ամենևի՛ն, քանի որ Նա խոստում ուներ։

Տղա. - Ի՞նչ խոստում։

Հաջորդ թողարկմանը կիմանաս այդ խոստման մասին։


Հերոսներ` հեղինակ, տղա, աղջիկ, Հիսուս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 11:50 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)