STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 017 (So courageous 2)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

17. Շատ համարձակ 2


Անձրև էր տեղում։ Հիանալի է։ Երաշտից ընդամենը մի քանի օր հետո այգիները, դաշտերն ու զբոսայգիները վերականգնվել էին։

Ո՞վ է ուղարկում անձրևը ճիշտ ժամանակին։ Ո՞վ է ամեն բան կենդանի պահում։

Իսրայելում կար ժամանակ, երբ գրեթե բոլորը մոռացել էին, որ կա միայն մեկ Աստված, և Նա է այն Մեկը, ով անձրև ու արև է տալիս։ Մարդիկ փայտից ու քարից աստվածներ էին պատրաստում։ Այս աստվածներից մեկի անունը Բահաղ էր, և նրանք հավատում էին, որ այդ անշունչ առարկան իրենց հացահատիկ, միրգ և շատ անասուններ է տալիս։

Այս կեղծ հավատի պատասխանատուն Աքաաբ արքան էր։

Ամեն բան սկսվեց, երբ նա ամուսնացավ ոչ աստվածավախ կնոջ հետ։ Հեզաբելը մի երկրից էր, որտեղ չէին ճանաչում իրական Աստծուն։ Նա իր հետ Իսրայել բերեց իր հավատը՝ Բահաղին երկրպագելը։ Աքաաբ արքան թույլ տվեց, որ իրեն պարտադրեն երկրպագել Բահաղին, ապա ողջ ազգը նույնպես սկսեց երկրպագել նրան։

Իհարկե ո՛չ բոլորը։ Եղիան չերկրպագեց նրան։ Նա այն մարդկանցից էր, ովքեր հավատարիմ մնացին Աստծուն։

Մի օր նա աղոթեց։

Եղիա. - Օ՜, Տե՛ր, խնդրում եմ՝ երեք տարի թույլ չտաս անձրև տեղա, որ ողջ ժողովուրդը տեսնի, թե Դու ես միակ Աստվածը, ով կարող է անձրև տալ և թույլ տալ, որ ինչ-որ բան աճի։

Եղիան համոզված էր, որ Աստված ցույց կտա բոլորին, որ Ինքն է միակ Աստվածը։ Եղիան առանց նախապես զգուշացնելու արագ գնաց արքայի ամրոց։ Նա միջանցքով քայլեց և հասավ արքայանիստ սենյակը, որտեղ Աքաաբ արքան էր։

Առանց վախենալու՝ նա կանգնեց արքայի դիմաց և ասաց։

Եղիա. - Աքաա՛բ արքա, կենդանի է Աստված, որ գալիք երեք տարում անձրևի մեկ կաթիլ անգամ չի լինելու։ Դրանով Դուք կհամոզվեք, որ միայն մեկ կենդանի Աստված կա։

Եվ Աքաաբ արքան նույնիսկ չհասցրեց մեկ բառ ասել, Եղիան հեռացավ։ Իսկ հետո՞։

Դու կարող ես իմանալ, թե ինչ եղավ հետո, եթե լսես հաջորդ թողարկումը։


Հերոսներ` հեղինակ, Եղիա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 11:15 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)