STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 016 (Gone without a trace 1)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

16. Փախուստ առանց հետքի 1


Ի´նչ հիանալի հետախուզական գործընթաց։ Նրանք փնտրում էին նրան այստեղ ու այնտեղ, սակայն ապարդյուն։ Նրանք փնտրում էին Հորդանան գետի ափին, փնտրում էին քաղաքում, փնտրում էին սարի վրա։ Սակայն մինչ այդ անգամ հետք չէին գտել նրանից։

Երեք երկար օրեր տասնհինգ մարդ մասնակցեց հետախուզմանը։ Սակայն ոչ ոք չտեսավ նրան, ոչ ոք ոչ մի տեղեկություն չուներ նրանից։ Նրանք պարզապես չէին կարողանում գտնել նրան։ Ո՞ւմ։ Կարո՞ղ ես կռահել, թե ով է նա։ Հավանաբար դու գոնե մեկ անգամ լսել ես նրա անունը։

Կարևոր տեղեկություններ նրա մասին։

Ծննդավայրը՝ Թեզբա։
Աշխատանք՝ մարգարե։
Նա խոսեց Աստծո անունից, և այն ամենը, ինչ մարգարեացավ, կատարվեց։

Նա քաջաբար հենց թագավորին մատնացույց արեց նրա կատարած սխալները։

Որոշ ժամանակով ագռավները նրան առավոտյան և երեկոյան ուտելիք էին տանում։

Նա աղոթեց լեռան վրա, և Աստված երկնքից կրակ իջեցրեց։

Նրա անունը նշանակում է Աստված է Տերը։

Արդյոք գիտե՞ս, թե ով է այս մարդը։

Աստվածաշնչյան հատվածը կօգնի քեզ՝ գտնելու հարցի պատասխանը։

Գ Թագավորների 17-րդ գլխի 13-րդ համարում (այս գիրքը կգտնես Հին Կտակարանում՝ Աստվածաշնչի սկզբի հատվածում) նշված է այն մարդու անունը, ում մասին խոսում ենք։

Երբ գտնես նրա անունը, ուղարկի՛ր մեզ և կստանաս պատասխանը։

Շուտով ավելին կլսես այս մարդու մասին։


Հերոսներ՝ հեղինակ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 11:14 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)