Home -- Armenian -- Perform a PLAY -- 015 (The baked Bible)
15. Թխված Աստվածաշունչը
Կին. - Նրանք գալի՜ս են, նրանք գալի՜ս են։
Կինը հաց էր թխում, երբ պատուհանից դուրս նայելով՝ տեսավ, որ քրիստոնյաներին հալածողները գալիս են դեպի իր տունը։ Նրանք հետախուզելու էին ողջ տունը, վերցնելու էին Աստվածաշունչները, երգարանները և այրելու էին։
Տղամարդ. - Բա՛ց արա, անմիջապես դուռը բա՛ց արա։ (Դռան թակոց)։
Ի՞նչ պետք է կինն անի։ Նա արագ վերցրեց Աստվածաշունչը՝ իր սիրելի գիրքը, փաթաթեց հացի խմորի մեջ և դրեց ջեռոցը։ Ապա շտապելով բացեց դուռը և սկսեց դիտել, թե ինչպես էին մարդիկ բացում պահարանները և դարակները, աչքի անցկացնում իր ողջ ունեցվածքը։
Ինչպիսի՜ խառնաշփոթ։ Սակայն նրանք ոչինչ չգտան, բարձրաձայն ծաղրեցին նրան և դուռը ամուր հարվածելով փակեցին։ Դուռը փակելու ձայն)։
Երբ ամեն բան լուռ էր, կինը ջեռոցից դուրս հանեց թխված հացը։ Միջից հանեց Աստվածաշունչը։ Գիրքն ամբողջությամբ անվնաս էր։
Իր երկրում Աստվածաշունչ ունենալն արգելված էր։
Սակայն նա ավելի հնազանդվում էր Աստծուն, քան մարդկանց, և գաղտնի կարդում էր Աստծո Խոսքը։ Սա նրան ամեն օր նոր ուժ և քաջություն էր տալիս։
(Հանդարտ երաժշտություն)։
ՏԻՐՈՋ կանոնները ուղիղ են, սիրտ են ուրախացնում։
ՏԻՐՈՋ հրամանը մաքուր է, աչքերին լույս է տալիս։
ՏԻՐՈՋ երկյուղը սուրբ է, հավիտյան է մնում։
ՏԻՐՈՋ դատաստանները ճշմարիտ ու միանգամայն արդար են։
Դրանք ոսկուց, իրոք, շատ փորձված ոսկուց ավելի ցանկալի են,
մեղրից ու մեղրախորսխից ավելի քաղցր։
Քո ծառան դրանցով է խրատվում, ու դրանք պահելու վարձը շատ է (Սաղմոս 19:8-11)։
Տանն արդյոք Աստվածաշունչ ունե՞ս։ Թույլ մի՛ տուր, որ պահարանիդ վրա դրված՝ փոշի հավաքվի վրան։
Կարդա՛ այն և ուրախացի՛ր նրանով, թե ինչ է քեզ ասում Աստված։
Իսկ եթե չունես Աստվածաշունչ, ապա մեզ տեղյա՛կ պահիր։
Միգուցե Աստվածաշունչը քեզ համար նույնպես ամենահարազատ գիրքը կդառնա։
Հերոսներ` հեղինակ, կին, տղամարդիկ։
© Copyright: CEF Germany