STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 148 (The hardest test 3) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
148. Ամենաբարդ թեստը 3Երբ շատ դժվար գրավոր աշխատանք ես ունենում, նախընտրում ես տանն անկողնուդ մեջ մնալ, ճի՞շտ է։ Աբրահամի պարագան այլ էր։ Նա շատ շուտ արթնացավ։ Դա մաթեմատիկայից կամ ֆիզիկայից գրավորի համար չէր։ Աստված փորձում էր նրա հավատը։ Աստծո ձայն. - Աբրահա՜մ։ Աբրահամ. - Այստե՛ղ եմ։ Աստծո ձայն. - Վերցրո՛ւ Իսահակին՝ քո միակ որդուն, որին սիրում ես, և գնա՛ Մորիայի երկիրը ու սարի վրա զոհաբերի՛ր նրան. Ես ցույց կտամ, թե որտեղ։ Ով չի ճանաչում Աստծուն և չի սիրում է նրան, կմտածի, որ Աստված դաժան է։ Աբրահամը վատը չէր մտածում Նրա մասին, ով փորձում էր իրեն։ Աստվածաշունչը մեզ պարզապես ասում է. Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ և վերցրեց իր էշը, փայտ կոտրեց ընծայի համար, երկու ծառա վերցրեց իր հետ, ինչպես նաև իր որդուն՝ Իսահակին։ Նրանք քայլեցին գրեթե 120 կիլոմետր։ Դա երկար ճանապարհ էր, և նրանք կարող էին ցանկացած պահի տուն վերադառնալ։ Երեք օր անց Աբրահամը տեսավ սարը։ Նա դիմեց իր ծառաներին։ Աբրահամ. - Էշի հետ այստե՛ղ մնացեք. որդիս ու ես գնանք Աստծուն երկրպագենք ու վերադառնանք։ Լսեցի՞ք։ Աբրահամն ասաց՝ վերադառնանք։ Նա հավատում էր, որ Աստված Իսահակին կվերակենդանացնի։ Նրանք վերցրին անհրաժեշտ իրերը և սկսեցին միասին քայլել։ Իսահակ. - Հայրի՛կ։ Աբրահամ. - Այո՛, որդի՛ս։ Իսահակ. - Մենք փայտ և կրակ ունենք, իսկ ո՞ւր է զոհաբերության գառնուկը։ Աբրահամ. - Աստված կհոգա՛։ տղա՛ս, Նա մեզ կտա զոհը։ Երբ հասան Աստծո ցույց տված տեղը, Աբրահամը զոհասեղան պատրաստեց և փայտը տեղավորեց վրան։ Հետո վերցրեց որդուն՝ Իսահակին, պառկեցրեց զոհասեղանի վրա, ապա վերցրեց դանակը… Հրեշտակ. - Աբրահա՜մ, Աբրահա՜մ։ Աբրահամ. - Ահա այստե՛ղ եմ։ Հրեշտակ. - Մի՛ վնասիր որդուդ։ Հիմա երևում է, որ Աստծուն ավելի շատ ես սիրում, քան որդուդ։ Աբրահամը հաղթահարեց ամենադժվար փորձությունը։ Մի քանի կիլոմետր այն կողմ տարիներ անց խաչն էր կանգնեցվելու, ուր Աստված Իր Որդուն՝ Հիսուսին զոհելու էր, որ կարողանանք Իր որդիները լինել՝ Նրան հավատալով։ Կուզե՞ս ինձ հետ աղոթել։ «Տե՛ր Հիսուս, ես հավատում եմ Քեզ, ինչպես Աբրահամը»։ Հերոսներ՝ հեղինակ, Աբրահամ, Աստծո ձայն, Իսահակ, հրեշտակ։ © Copyright: CEF Germany |