Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 143 (Like the Chinese 4)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

143. Չինացիների նման 4


Երբ հինգ տարեկան էր, Հադսն Թեյլրը գիտեր, թե ինչ է ուզում դառնալ, երբ մեծանա։

Հ. Թ. - Երբ մեծանամ, միսիոներ եմ դառնալու և գնալու եմ Չինաստան։

Երբ 21 տարեկան էր, գնաց Չինաստան, սովորեց լեզուն և շատ մարդկանց պատմեց Հիսուսի մասին, բայց երբեմն լավագույն գործն ամենաբարդն է։

Տղամարդ. - Հե՜յ, ի՞նչ ես անում այստեղ, կորի՛ր այստեղից։

Զինվոր. - Մենք սպանելու ենք օտար սատանային և նրա հետևորդներին։

Տղամարդ. - Ո՛չ, մենք նրանց կտանենք բարձրաստիճան կառավարչի մոտ։

Դաժան զինվորները ծեծեցին միսիոներներին և մահվան աստիճան տանջեցին Հադսնին։ Մարմինը սարսափելի ցավում էր, բայց նա դեռ իր հումորի զգացումը չէր կորցրել։

Հ. Թ. - Սպասի՛ր, իմ ընկե՛ր, սա մեր օրագրի մեջ գրելու հիանալի պատմություն է։

Նրանք ամեն բան հաղթահարում էին Հիսուսի սիրո համար, քանի որ Նա խաչի վրա մահացավ յուրաքանչյուր մարդու մեղքերի համար։ Հադսնը մտածում էր դրա մասին և ավելի էր սիրում Տեր Հիսուսին։ Այդ ամենը նրանց ուժ տվեց, երբ տարան դատարան։

Բարձրաստիճան կառավարիչը լսեց նրանց բացատրությունը։

Հ. Թ. - Մենք Թանգչո ենք եկել, որ մարդկանց պատմենք Փրկիչ Հիսուսի մասին։ Դա գրված է Աստվածաշնչում։ Մենք այս գիրքը որպես նվեր կտանք քեզ։

Բարձրաստիճան պաշտոնյային դա դուր եկավ։ Նրանց ծեծելու փոխարեն նրանց թեյ հյուրասիրեց։ Բանտի փոխարեն նրանց թույլ տվեց, որ Հիսուսի մասին քարոզեն։

Դա պատահեց Հիսուսի օգնությամբ։ Հադսնը շնորհակալություն հայտնեց Աստծուն դրա համար, իսկ հետո նա շատ հոգնած տուն գնաց։ Նրա չինացի օգնականը օգնում էր նրան, որ բրինձ և բադի ձու ուտի փայտիկներով։

Չինացի. - Պարո՛ն Թեյլր, դու մեզ պես ես ուտում, մեզ պես ես խոսում, իսկ ինչո՞ւ մեզ պես չես հագնվում։

Հ. Թ. - Ինչո՞ւ ոչ, լա՛վ հարց էր, բայց պետք է՞, որ այդպես հագնվեմ։

Չինացի. - Մարդիկ, անշուշտ, քեզ ավելի կլսեն, եթե այդպես անես։

Հ. Թ. - Հմմ։ Երբ Հիսուսն աշխարհ եկավ, Նա ինձ և քեզ պես մարդու նման եկավ։ Նա մեզ պես դարձավ, և ես էլ ուզում եմ չինացիների պես դառնալ, կօգնե՞ս ինձ։

Հիսուսի սիրո համար Հադսնն իր անգլիական կոստյումը փոխարինեց չինական հագուստով։

Երկար և սև հյուսքը նրան շատ էր գեղեցկացնում։

Չինացի. - Հիմա դու չինացու տեսք ունես։

Ցունկ Մինկ կղզու վրա Հադսն Թեյլրը Աստվածաշունչ էր ուսուցանում և խնամում հիվանդներին։

Բայց հանկարծ որոշ խնդիրներ առաջացան։

Առաջին կին. - Լսեցի՞ք դա, բարի պարոն Թեյլրը պետք է հեռանա կղզուց։

Երկրորդ կին. - Մեր բժիշկները նախանձում են, քանի որ նա ավելի շատ հիվանդներ և ավելի լավ դեղորայք ունի, քանի իրենք։

Առաջին կին. - Նրանք այնպես են արել, որ բարձրաստիճան կառավարչի մոտ վատ տպավորություն թողնեն։

Իսկ հետո՞։ Կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, Հադսն Թեյլրը՝ որպես երեխա, Հադսն Թեյլրը՝ որպես չափահաս, զինվոր, չինացի, առաջին կին, երկրորդ կին։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:04 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)