Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 117 (Sad Christmas memory 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

117. Սուրբծննդյան տխուր պատմություն 1


Անետն իրեն նետեց անկողնու մեջ և հանկարծ հիշեց։ «Սուրբ Ծնունդ է»։ Այս մտքից նա ցատկեց անկողնուց։

Անետ. - Դանի՛, Դանի՛, որտե՞ղ ես։

Դանի. - Անե՛տ, արա՛գ արի դրսի դռան մոտ։

Անետ. - Ի՞նչ ես անում դրսում, հիվանդանալու ես։

Դանի. - Անե՛տ, Ձմեռ Պապիկն այստեղ էր, իսկ դու ասում էիր, թե նա չի կարողանա անցնել այս սարերի վրայով, բայց ամեն դեպքում իմ կարմիր գուլպան դրսում էի թողել, տե՛ս, նա ինձ ինչ-որ բան է բերել։

Անետը նայեց. ձյունաճերմակ մի փիսիկ կար տաքուկ գուլպայի մեջ։ Դանին նրան տուն տարավ։

Դանի. - Ես նրան ձյունիկ կանվանեմ, ես շատ ուրախ եմ։

Մինչ Դանին կատվին տաք կաթ էր տալիս, Անետը նստած էր տատիկի շարժվող աթոռի վրա և նրանց էր նայում։ Մինչ նրանց էր նայում, մտածում էր հինգ տարի առաջվա Սուրբ Ծնունդի մասին։

Այդ ժամանակ նա յոթ տարեկան էր, և նրան թույլ էին տալիս, որ հարևանի որդու՝ Լուկասի հետ գնա եկեղեցի։ Շատ հաճելի էր լսել երգերը և քարոզչին, ով պատմում էր փոքրիկ Հիսուսի մասին։ Բայց նա տանել չէր կարողանում Լուկասին՝ մուգ սև մազերով ագահ տղային։ Նա միշտ Անետի թխվացքաբլիթներն էր ուզում, բայց նա չէր տալիս նրան։ Անետը մտածում էր Սուրբ Ծնունդի մասին, բայց երբ տեսավ իր հայրիկի դեմքը, զարմացավ։

Անետ. - Մայրիկի վիճակն ավելի վա՞տ էր։

Հայրիկ. - Այո՛, Անե՛տ, նա շատ հիվանդ է, քեզ է կանչում։

Անետը լռությամբ գնաց մայրիկի անկողնու մոտ։ Նա երբեք չի մոռանա, թե ինչ ասաց մայրիկը շատ ցածր ձայնով։

Մայրիկ. - Անե՛տ, ես քեզ համար նվեր ունեմ փոքրիկ եղբայր։ Հո՛գ տար նրա մասին։

Անետը վերցրեց երեխային։ Ի՞նչ էր սա նշանակում։ Մի փոքր անց հայրիկը եկավ։

Հայրիկ. - Անե՛տ, մայրիկն այլևս մեզ հետ չէ. նա գնաց՝ Սուրբ Ծնունդը Երկնքում նշելու։ Նա գիտեր, որ մահանալու է, դրա համար էլ քեզ տվեց փոքրիկ Դանիին։

Անետն այնքան լաց եղավ, մինչև քնեց հայրիկի ձեռքերի մեջ։

Անետն այնքան հեռուն էր գնացել մտքերով, որ չնկատեց, թե ինչպես է տատիկը սենյակ մտել։

Դանի. - Տատի՛կ, մեզ կարո՞ղ ես Երկնքի մասին պատմել։

Դանիին դուր էր գալիս, երբ տատիկը պատմում էր, թե ինչ հրաշալի վայր է Երկինքը, ուր արցունքներ չկան։

Բայց Անետի սրտում դեռ խնդիր կար Լուկասի հանդեպ, որի պատճառով էլ Հիսուսի համար տեղ չկար։ Դրա համար էլ ամեն բան ավելի վատացավ։ Դու կիմանաս դրա մասին հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, Անետ, Դանի, հայրիկ, մայրիկ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:59 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)