Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 089 (Ringu at the bull race 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

89. Ռինգուն ցլավազքում 1


Հնդկաստանի փոքրիկ գյուղերից մեկում Ռինգուն ցլերին կապեց սայլին, մինչ ծնողները տեղավորվեցին։

Ռինգու. - Բա՛թու, բարձրացի՛ր, գնում ենք։

Բաթու. - Ուռա՜, գնում ենք շուկա։

Ռինգու. - Իսկ հետո կտոնենք ցլերին պատվելու մեծ տոնակատարությունը։

Բաթու. - Ռի՛նգու, ես ոգևորված եմ և ուզում եմ տեսնել, թե արդյոք ցլավազքում կհաղթե՞ս։

Ռինգուն շատ մտահոգված էր, մինչ առջևում նստած կառավարում էր ցլերին։ Ոմանք ասում էին, որ այնտեղ վագրեր են ապրում, նույնիսկ՝ չար ոգիներ են թաքնված։

Բաթու. - Արա՛գ վարիր, Ռի՛նգու, արա՛գ։

Ռինգու. - Հետաքրքի՛ր է՝ արդյոք օտարականների կհանդիպե՞նք։ Դե՛, այն մեկը, որ բարձրահասակ է ու սպիտակ մաշկով, ով միշտ բարի Աստծո մասին է խոսում։

Քաղաքում իրարանցում էր։ Երբ հասան, Ռինգուն առաջինն էր, ով դուրս ցատկեց սայլից։

Ռինգու. - Ա՜խ, ա՜խ, ո՜տքս։

Մի երկար փուշ էր մտել կրունկի մեջ։ Ցավից ատամները կրճտացնելով՝ նա հանեց փուշը և շտապեց հասնել ընտանիքին։ Ռինգուի հայրիկը գնումներ էր կատարում, իսկ տղան թաքուն բանան գողացավ։ Նա միանգամայն գիտեր, որ իր արածը ճիշտ չէ, սակայն մտածեց, որ ուրիշները նույնպես գողանում են։

Նրանք գեղեցիկ երաժշտություն լսեցին։ Ռինգուն դեպի այդ երաժշտությունն էր ուզում վազել, բայց մի տղամարդու դիպավ։ Տղամարդու ձեռքում եղած բոլոր թղթերը թափվեցին. դա օտարականն էր։ Ռինգուն փորձեց փախչել, բայց օտարականը նրան պահեց։

Միսիոներ. - Սպասի՛ր մի րոպե, ընկե՛րս, ես այս թուղթը քեզ եմ ուզում տալ։ Սա նամակ է Աստծուց։ Այստեղ կարող ես կարդալ Նրա սիրո մասին։

Ռինգուն վերցրեց թուղթը և դրեց իր գլխակապի մեջ։

Երաժշտությունն ընդհատվեց, և հնդիկը, ով նվագում էր նվագարանովմ, կանգնեց։

Փանդու. - Իմ անունը Փանդու է։ Նախկինում ես զոհեր էի մատուցում չար ոգիներին և պաշտում ցլերին։ Սակայն հիմա ճանաչում և ծառայում եմ կենդանի Աստծուն։ Նա է միակ ճշմարիտ Աստվածը։

Ռինգուն մտածեց այս խոսքերի մասին։ Հաջորդ առավոտյան նա արթնացավ թմբուկների բարձր ձայնից։

Նա վախեցած նայում էր իր կարմիր, ուռած ոտքին։ Նրա հայրը կանչեց կախարդ-բժշկին։ Ռինգուն դողում էր, մինչ բժիշկը դիպչում էր իրեն։ Նա վերքի վրա պղպեղ լցրեց, իսկ հետո փչեց ականջի մեջ։ Ռինգուն բղավեց։

Ռինգու. - Ա՜խ, ա՜խ…

Ինչպե՞ս էին պղպեղն ու փչելը օգնելու։ Մրցավազքը սկսվեց։ Ռինգուն սարսափելի ցավեր ուներ, բայց նա գոտեպնդվեց և փորձեց ժպտալ։

(Կրակոցի ձայն)։

Ցլերը սկսեցին վազել։ Հանդիսատեսը ոգևորում էր նրանց։ Ռինգուն կրկիկ ցավից բղավեց և վազեց սայլի հետևը։ Նա սայթաքեց, իսկ հետո՞…։

Հաջորդ թողարկմանը կիմանաս, թե ինչ եղավ հետո։


Հերոսներ՝ հեղինակ, Ռինգու, Բաթու, միսիոներ, Փանդու։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:53 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)