STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 090 (The angry teacher 2) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
90. Բարկացած ուսուցիչը 2Բաթու. - Շտապի՛ր, Ռի՛նգու, շտապի՛ր։ Դու կարո՛ղ ես դա անել։ Ռինգուի ոտքը շատ էր ցավում, բայց նա համառորեն ուզում էր ցլավազքում հաղթել։ Նա ամուր բռնել էր ցլերի կոտոշներից, արագ վարում էր և մի քանի սայլից առաջ անցավ։ Վերջնագծից մի փոքր առաջ, նա բոլորից առաջ անցավ։ Բաթու. - Նա հաղթե՜ց, Ռինգուն հաղթե՜ց մրցավազքը։ Բաթուն ուրախությունից ցատկոտում էր։ Նրա հայրը հպարտանում էր իր որդիով։ Ռինգուն ժպտում էր, երբ ծաղկեպսակները հագցնում էին ցլերի վզին։ Նա քաջությամբ դիմացավ ցավին, բայց երբ տուն հասան, ոտքն ավելի վատ վիճակում էր, գլխացավ և ջերմություն էլ ուներ։ Մայրիկ. - Պառկի՛ր պատշգամբում, Ռի՛նգու։ Տե՛ս, սպիտակամորթ օտարերկրացին և Փանդուն դեպի մեր գյուղ են գալիս։ Ռինգու. - Ես ճանաչում եմ նրան։ Նա միշտ բարի Աստծո մասին է խոսում, Ով Իր Որդուն աշխարհ է ուղարկել։ Սահիբ Գրաբ. - Ողջո՛ւյն, մենք ջրհորի մոտ մի քանի նկարներ ենք ցուցադրելու։ Դու հրավիրված եք։ Կմիանա՞ք մեզ։ Մայրիկ. - Ցավո՛ւմ եմ, բայց չենք կարող։ մեր որդին վատառողջ է։ Կախարդ-բժիշկը չկարողացավ օգնել նրան։ Իսկ Դուք կարո՞ղ եք օգնել։ Բոլորը նայում էին, թե ինչպես էր օտարերկրացին ուսումնասիրում Ռինգուի ոտքը։ Սահիբ Գրաբ. - Այո՛, ես կարող եմ օգնել։ Ինձ միայն տաք ջրով լի տա՛շտ բերեք։ Երբ այս փոշին լցնեմ մեջը, այն ջրում կլուծվի։ Ջերմաստիճանը ճիշտ է։ Ռինգո՛ւ, ոտքդ դի՛ր ջրի մեջ, դեղը կբուժի ոտքդ։ Ռինգու. - Ամբողջությա՞մբ դնեմ։ Սահիբ Գրաբ. - Իհա՛րհե, մի՛ վախեցիր։ Ես կաղոթեմ քեզ համար։ «Տե՛ր Հիսուս, Դու ամեն բան կարող ես անել։ Խնդրում եմ բուժի՛ր Ռինգուի ոտքը և պաշտպանի՛ր այս տունը։ Ամե՛ն»։ Բուժումն ու աղոթքը օգնեցին։ Շուտով Ռինգուն վերադարձավ դպրոց։ Նա իր հետ վերցրեց այն թուղթը, որը միսիոները՝ Սահիբ Գրաբն էր տվել։ Ուսուցչին դա ընդհանրապես դուր չեկավ։ Ուսուցիչ. - Ինչպիսի՛ դատարկաբանություն։ Այս թղթի վրա գրված է քրիստոնյաների Աստծո մասին։ Մենք՝ հնդիկներս, չենք հավատում սրան։ Այսպիսի թուղթ այլևս ոչ մեկից չվերցնե՛ք, հասկացա՞ք։ Նա ճմռթեց թուղթը և նետեց անկյունում։ Բայց Ռինգուն խելացի էր։ Այդ օրը նա վերջինն էր, ով դուրս եկավ դպրոցից, և դուք անշուշտ կարող եք կռահել, թե ինչ կար նրա գլխակապի մեջ։ Ռինգու. - Բաթո՛ւ, երանի՜ կարողանայի քրիստոնյաների Աստծո մասին ավելին իմանալ։ Բաթու. - Մոռացե՞լ ես, թե ուսուցիչն ինչ ասաց։ Եթե նրան չհնազանդվես, չար ոգիները կուտեն քեզ։ Ռինգու. - Նրանք չեն կերել Սահիբին։ Ես պահելու եմ այս թերթիկը։ Բաթու. - Ես վախենում եմ։ Այս ամենից հետո հնդկական փոքրիկ գյուղ հյուրեր եկան։ Այդ մասին կպատմեմ հաջորդ թողարկմանը։ Հերոսներ՝ հեղինակ, Ռինգու, Բաթու, մայրիկ, Սահիբ Գրաբ, ուսուցիչ։ © Copyright: CEF Germany |