Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 054 (Someone cries, the others smirk 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

54. Մեկը լացում է, մյուսները՝ ծիծաղում 2


Տնից շատ հեռու՝ Հյուսիսային Իսրայելում, տասը եղբայրները իրենց հոր գառներին էին արածեցնում։ (Գառների բառաչ)։

Իրենց փոքր եղբոր հանդեպ ունեցած նախանձը տանջում էր նրանց։

Առաջին եղբայր. - Տեսնես ի՞նչ է այդ երազկոտը՝ Հովսեփը, անում այս օրերին։

Երկրորդ եղբայր. - Աստված ըստ երևույթին ասել է, որ նա հայտնի մարդ է դառնալու։ Հա՛, հա՛, հա՛, դա ամենազվարճալի բանն է, որ լսել եմ։

Առաջին եղբայր. - Ինձ դուր չի գալիս, որ հայրս այդ գեղեցիկ վերարկուն նրան է տվել։

Երկրորդ եղբայր. - Արի՛ դրա մասին այլևս չխոսենք։ Դա միայն նեղացնում է մեզ։ Հոտի համար փարթամ մարգագետիններն ավելի կարևոր են։

Տանը հայրը մտածում էր իր որդիների մասին։

Հայր. - Հովսե՛փ, ես անհանգիստ եմ եղբայրներիդ համար։ Նրանք ապահո՞վ են արդյոք։ Միգուցե վայրի կենդանիները հարձակվել են գառների վրա՞։ Գնա՛ և տե՛ս, թե ինչպես են։

Հովսեփին պետք չէր մի քանի անգամ ասել, թե ինչ է պետք անել։ Նա առանց բողոքելու միանգամից հնազանդվեց։ Հովսեփը պետք է քայլեր երկար կիլոմետրեր։ Նրա եղբայրները նրան հեռվից նկատեցին։

Առաջին եղբայր. - Տեսե՛ք, երազկոտն է գալիս։ Հե՛յ, տղանե՛ր, եկեք սպանե՛նք նրան։

Երկրորդ եղբայր. - Չանե՛ք այդպիսի բան։ Դրա փոխարեն նրան հո՛րը նետեք։

Ռուբենի՝ ավագ եղբոր խիղճը տանջում էր։ Նա ցանկանում էր փրկել եղբորը։

Հովսեփը մոտենում էր։ Նա ոչինչ չգիտեր նրանց վատ ծրագրի մասին։

Հովսեփ. - Խաղաղությո՛ւն ձեզ, եղբայրնե՛ր, ինչպե՞ս եք։

Առաջին եղբայր. - Քո գո՛րծը չէ։ Հենց հիմա վերարկուդ ի՛նձ տուր, իսկ հետո ցույց կտանք, թե ոտքից գլուխ ինչ տեսք ունես։

Հովսեփ. - Ո՛չ, թույլ տվեք գնա՛մ։ Ի՞նչ սխալ բան եմ արել ձեզ։ (Հորն ընկնելու ձայն)։

Բարեբախտաբար ջրհորի մեջ ջուր չկար, սակայն այն շատ խորն էր, և Հովսեփը չկարողացավ վեր մագլցել։

Հովսեփ. - Օգնե՜ք, օգնե՜ք, հանե՛ք ինձ այստեղից, օգնե՜ք։ Ես ուզում եմ դուրս գալ։ Լսո՞ւմ եք ինձ, օգնե՜ք։

Եղբայրները հեգնական ժպիտով նստեցին շուքի տակ և սկսեցին հաց ուտել։ Հանկարծ ուղտերի քարավան հայտնվեց։ Առևտրականներն իրենց ապրանքները տանում էին Եգիպտոս։

Առաջին եղբայր. - Ես մի միտք ունեմ։ Եկե՛ք վաճառենք Հովսեփին։

Երկրորդ եղբայր. - Հիանալի գաղափա՛ր է, Հուդա՛։ Մենք կազատվենք նրանից և գումարը մեր միջև կկիսենք։

Նրանք պայմանավորվեցին։ Եղբայրները Հովսեփին վաճառեցին քսան կտոր արծաթով, որ օտար երկրում ստրուկ դառնա։ Նրանք նրա գեղեցիկ վերարկուն պահեցին, վրան կենդանու արյուն քսեցին և տարան հոր մոտ։

Առաջին եղբայր. - Հա՛յր, մենք սա գտանք։ Հովսեփի վերարկուն չէ՞։

Հայր. - Այո՛, երևի վայրի կենդանի է նրան հոշոտել։ Նա մեռա՜ծ է։ Իմ որդին՝ Հովսեփը, մեռած է։

Նրանք իրենց մեղքը ստով թաքցրին, հայրը հավատաց նրանց։

Միայն չարություն էր դուրս գալիս նրանց սրտերից, սակայն Աստված լավ բան արեց Հովսեփի հետ։

Ես հետաքրքրված եմ, թե ինչպես կշարունակվի պատմությունը հաջորդ թողարկմանը։ Իսկ դո՞ւ։


Հերոսներ` հեղինակ, երկու եղբայր, Հովսեփ, հայր։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:46 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)