Home -- Armenian -- Perform a PLAY -- 152 (Pass it on 2)
152. Փոխանցի՛ր 2
Ո՛չ, չորս բորոտները սա չէին ակնկալում, երբ կիսասոված և թաքուն մտնում էին թշնամու ճամբարը։
Առաջին բորոտ. - Լա՞վ եմ տեսնում. սա չի կարող իրականություն լինել։
Երկրորդ բորոտ. - Բայց այո՛, ճամբարը դատարկ է. թշնամիները հեռացել են։
Առաջին բորոտ. - Միգուցե սա ծուղակ է։
Ո՛չ, դա ծուղակ չէր։ Սիրիացիները, ովքեր պաշարել էին Սամարիա քաղաքը և փորձում էին սովամահ անել իսրայելացիներին, այնտեղ չէին։
Ո՞վ է նրանց տարել այնտեղից։
Աստվածաշունչը մեզ ասում է այդ գաղտնիքը։ «Կենդանի Աստված նրանց հզոր բանակի աղմուկ լսեցրեց, և քանի որ նրանք կարծում էին, որ Իսրայելը միացել է այլ զորքերի հետ, ամեն ինչ թողեցին ու հնարավորինս շուտ սրտատրոփ փախան»։
Աստված այդ հրաշքը մայրամուտին արեց, հենց այն ժամանակ, երբ չորս բորոտները գնացին իրենց թշնամուն հանձնվելու։
Նրանք սպասում էին մահվան, բայց փոխարենը կյանք ստացան։
Առաջին բորոտ. - Այսքան սնո՞ւնդ, ես դեռ չեմ կարողանում հավատալ այս ամենին։
Երկրորդ բորոտ. - Ինչպիսի՜ մրցանակ, տեսե՛ք՝ հագուստ, ոսկի, արծաթ։
Նրանք կերան ու խմեցին։ Նրանք շրջում էին ճամբարով. կարծես երազում լինեին։
Առաջին բորոտ. - Մեր արածը ճիշտ չէ։ Մենք չենք կարող միայն մտածել մեր մասին։ Պետք է քաղաքում պատմենք այս բարի լուրը. եթե լռենք, ապա մյուսները սովից կմեռնեն, և նրանց մահվան մեջ մենք կլինենք մեղավոր։
Թագավորը սկզբում մտածեց, որ այս լուրը թշնամու հնարքն է, բայց բոլոր բնակիչները շրջեցին ճամբարում և տեսան, որ ճիշտ է։ Նրանք թալանեցին սիրիացիների ճամբարը։
Աստծուն ծաղրող պաշտոնյան մահվան դատապարտվեց քաղաքի դարպասի մոտ։
Ամեն ինչ պատահեց այնպես, ինչպես Աստված էր ասել։
Ինչ-որ մեկը փոխանցեց բարի լուրը։ Ով հավատաց դրան, ապրեց։ Որքան լավ է, որ այդ անձը չլռեց։
Եվ ուզում եմ հիշեցնել այն, ինչ մի անգամ Հիսուսն ասաց։ «Ես ապրում եմ, և դուք նույնպես պետք է ապրեք»։
Նա ուզում է, որ մարդիկ ապրեն. ոչ միայն գոյատևեն, այլ հավերժ ապրեն։
Շատերը դա դեռ չգիտեն։ Ահա թե ինչու եմ ուզում փոխանցել Հիսուսի մասին բարի լուրը։ Դու նույնպես պետք է դա անես։
Հերոսներ՝ հեղինակ, առաջին բորոտ, երկրորդ բորոտ։
© Copyright: CEF Germany