STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 144 (Totally in love 5)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

144. Սիրահարված 5


Հադսն Թեյլրը շատ տխուր փակեց դուռը։ Նա պետք է Ցունկ Մինկի իր ընկերներից հեռանար, քանի որ նախանձ մարդիկ վատ բաներ էին խոսել բարձրաստիճան կառավարչի մոտ։ Նա չէր հասկանում այդ ամենը։

Բայց Աստված չէր լքել նրան։ Նա նույնիսկ չարի միջից կարող է լավը դուրս բերել։

Նրա նոր հասցեն Նինկփո քաղաքն էր՝ Բրիջ փողոցը։ Նա ուրախությամբ պատմում էր այնտեղի չինացիներին Հիսուսի՝ Փրկչի մասին։

Աստված ամեն բան արեց, բայց դեռ լավագույնն առջևում է։ Հարևանությամբ միսիոներական դպրոց կար։ Անգլիացի մի կին էր դասավանդում այնտեղ։ Հադսնը սիրահարվեց այս ուրախ ուսուցչուհուն, ուսուցչուհին էլ՝ նրան։ Հադսն ուզում էր ամուսնանալ Մարիայի հետ, բայց նախևառաջ պետք է մի ուրիշ բան խոստովաներ նրան։

Հ. Թ. - Մարի՛ա, ես մի բան ունեմ քեզ ասելու։ Ես հարուստ մարդ չեմ, երբ մի բանի կարիք եմ ունենում, դիմում եմ Հիսուսին, որ լուծի դա, Նրան եմ վստահել իմ կյանքը, որ հոգա։ Ես շատ գումար չունեմ, կամուսնանա՞ս ինձ հետ։

Մարիա. - Այո՛, մենք միասին կվստահենք Նրան։ Մենք շատ բանի կարիք չունենք։ Լավագույն բանը, որ ունենք, Հիսուսն է։

Շատ ընկերներ եկան հարսանիքին։

Աստված տալիս է այն մարդկանց, ովքեր շատ սիրում են Իրեն։ Նա խոստացել էր դա և պահեց Իր խոստումը։ Դրա համար էլ Հադսնն ու Մարիան իրենց կյանքը Նրան տվեցին։

Հադսնը հիվանդ էր, բայց շարունակում էր քարոզել։ Մարիան դասավանդում էր երեխաներին և շատ տղաների ու աղջիկների պատմում էր Տեր Հիսուսի մասին։ Նրանք աղքատներին ուտելիք էին տալիս։

Հադսնն ու Մարիան երբեք աշխատանքի պակաս չէին ունենում։ Նրանք շատ էին ուրախանում, որ չինացիները Հիսուսին էին հավատում։ Կռապաշտ Նին լսեց ուրախ երգեցողությունը և եկավ։ Կյանքում առաջին անգամ լսեց, որ Հիսուսը միակ ճանապարհն է դեպի Աստված։

Նի. - Պարո՛ն Թեյլր, ես երկար ժամանակ է, ինչ ճշմարտությունն եմ փնտրում։ Հիսուսն է ճշմարտությունը, ես հավատո՛ւմ եմ Նրան։ Որքա՞ն ժամանակ է, ինչ դուք՝ անգլիախոսներդ, գիտեք ճշմարտությունը։

Հ. Թ. - Մի քանի հարյուր տարի։

Նի. - Ի՞նչ, ինչքա՞ն, ինչո՞ւ ոչ ոք ավելի շուտ չէր գալիս՝ մեզ պատմելու ճշմարտությունը։

Այս հարցը շարունակ պտտվում էր Հադսնի մտքում։ Նա մտածում էր միլիոնավոր չինացիների մասին, ովքեր դեռևս չէին լսել ճշմարտությունը, և նա ավելի եռանդով սկսեց աշխատել, մինչև որ իր առողջությունն ավելի վատացավ։ Նա պետք է վերադառնար Անգլիա, որ կազդուրվեր։

Արդյոք կարո՞ղ է Աստված ամեն բան լավի դարձնել, երբ մեկը հիվանդանում է։

Դու հաջորդ թողարկմանը կիմանաս պատասխանը։ Անպայման լսի՛ր։


Հերոսներ՝ հեղինակ, Հադսն Թեյլր, Մարիա, Նի։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:04 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)