Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 108 (Bela‘s Bible)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

108. Գևորգի Աստվածաշունչը


Գնչուների վագոնն անցնում էր քաղաքի փողոցներով, իսկ երեխաները ձեռքով ողջունում էին։

Գևորգ. - Հայրի՛կ, ես ուզում եմ ագարակում աշխատել։

Հայրիկ. - Դու շատ շուտ կհոգնես։

Մայրիկ. - Գևորգ և աշխատա՞նք։ Ի՜նչ ծիծաղելի է։

Գևորգին հիասթափեցրեց այն փաստը, որ իր ծնողները աշխատանքի առումով իրեն չէին վստահում։ Երբ անցնում էին հաջորդ քաղաքով, նա դուրս ցատկեց վագոնից և վազեց։ Նա շատ էր սիրում ագարակի տունը, որի պատուհաններին ծաղիկներ կային դրված։ (Դռան թակոց)։

Ագարակապան. - Ողջո՛ւյն, ո՞վ ես դու։

Գևորգ. - Իմ անունը Գևորգ է, ես ցանկանում եմ ձեզ մոտ աշխատել։

Ագարակապան. - Դու շատ ճիշտ ժամանակին եկար, կարող ես օգնել, որ փորենք և դուրս բերենք կարտոֆիլը, բայց նախ պետք է մի բան ուտես, արի՛։

Խոհանոցի բույրերը հիշեցրին Գևորգին, որ նա շատ քաղցած է։

Ագարակապան. - Մենք աղոթում ենք նախքան ուտելը։ «Ո՛վ Տեր, շնորհակալ ենք Քո տված բոլոր բարիքների համար։ Ամե՛ն»։

Աղոթելն ու Աստվածաշնչից ընթերցելը նորություն էին Գևորգի համար, սակայն նրան դուր էր գալիս ագարակապանի բարեհամբույր ընտանիքի հետ լինելը։ Աշխատանքը նույնիսկ զվարճալի էր նրա համար, չնայած որ օրվա վերջում նրա մեջքը ցավում էր։ Անցավ մեկ շաբաթ։ (Շների հաչոց)։

Գևորգ. - Ներո՛, ի՞նչ է պատահել, ուզում ես դրսում գնդակով խաղա՞նք։

Դրսում Ներոն սրել էր ականջները։ Գևորգը նույնպես լսում էր։ (Ջութակի ձայն)։

Գևորգ. - Ներո՛, ինչ-որ մեկը ջութակ է նվագում։ Հաստատ իմ ծնողներն են։ Նրանք նստում են խարույկի շուրջ, նրբերշիկ են խորովում և երգեր են երգում։ Ես կարոտել եմ իմ տունը, հասկանո՞ւմ ես։

Գևորգը վազեց խոհանոց, սակայն ոչ ոք չկար այնտեղ։ Նա վերցրեց Աստվածաշունչը, որ դրված էր սեղանին, և անհետացավ մթության մեջ։

Հայրիկ. - Գևո՜րգ, ահա և դու, ինչ-որ բան բերե՞լ ես մեզ համար։

Գևորգ. - Ես ինձ հետ այս գիրքն եմ բերել։

Մայրիկ. - Գրիգորը կարողանում է կարդալ։

Գրիգոր. - Հե՜յ, նայե՛ք, վրան գրված է Աստվածաշունչ։ Նոր Կտակարան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի։

Մայրիկ. - Լավ գիրք է երևում, կարդա՛ մեզ համար։

Գրիգոր. - Մի մարդ մոտեցավ Հիսուսին և հարցրեց։ «Ի՞նչ անեմ, որ փրկվեմ»։ Եվ Հիսուսը պատասխանեց նրան։ «Պահի՛ր Աստծո պատվիրանները։ մի՛ գողացիր»։

Հայրիկ. - Մի՛ գողացի՞ր։

Գնչուները մեղքի զգացումով միմյանց նայեցին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բան գողացել էր սրանից առաջ։ Գևորգը նույնիսկ Աստվածաշունչ էր գողացել, սակայն հենց այդ երեկո այն վերադարձրեց։

Ֆերմեր. - Գևո՛րգ, անակնկալ էր, դո՞ւ էիր վերցրել մեր Աստվածաշունչը։ Լա՛վ, ուրեմն ես այն քեզ եմ տալիս։

Գևորգ. - Իսկապե՞ս, այն կարող եմ ինձ մո՞տ պահել։

Գևորգը շատ ուրախ էր։ Գնչուներն Աստվածաշնչի միջոցով իմացան, թե ինչպես վստահել Հիսուսին։


Հերոսներ՝ հեղինակ, Գևորգ, հայրիկ, մայրիկ, Գրիգոր, ագարակապան։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:57 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)