STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 088 (The big contest question)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

88. Մեծ մրցույթի հարցը


Մրցույթի հարց. ո՞վ է ամենաիմաստունը։

Աղջիկ. - Ստե՛ֆին՝ ուսուցչի կենդանին։

Տղա. - Կարծում եմ՝ Դավիթը. նրա ուղեղը համակարգչի պես է աշխատում։

Աղջիկ. - Նա՞, նա կարծում է, որ խելացի է, իսկ իրականո՞ւմ։

Իսկ ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք բերել։

Տղա. - Համալսարանի դասախոսը։

Աղջիկ. - Կամ մեկը, ով այնքան խելացի է, որ ինչ-որ բան է հայտնաբերել։

Տղա. - Օրինակ՝ Էյնշտեյնը կամ Պյութագորասը։

Իմ հարցի պատասխանը դեռ չի հնչել։

Գիտե՞ս, թե ով է ամենաիմաստունը։

Լսի՛ր, թե ինչ է ասում Աստվածաշունչը դրա մասին։

Ո՞վ է իմաստունը Հիսուսի համար։ Ուշադի՛ր եղեք, քանի որ հնարավորություն ունեք իմաստուն լինելու։

Հիսուս. - Ո՛վ լսում է Իմ այս խոսքերը և կատարում դրանք, նա է իմաստուն մարդը։ Նա նման է այն մարդուն, ով իր տունը ժայռի վրա կառուցեց։ Դա նշանակում է, որ նա լավ հիմք դրեց, որը հետագայում տեսանելի չէր լինելու։ Նրա տունը կանգնած էր ամուր հողի վրա։ Երբ փոթորիկ եղավ և հեղեղեց երկիրը, և քամիները փչեցին, ու հորդառատ անձրև տեղաց, տունը հաստատուն մնաց։ Այն չավերվեց, քանի որ հաստատուն հիմքի վրա էր կանգնած։

Բայց նա, ով լսում է Իմ խոսքերը և չի կատարում դրանք, նման է անխելք մարդու, ով իր տունը կառուցեց ավազի վրա։ Երբ փոթորիկ եղավ, և քամիները փչեցին, տունը փլվեց, և վնասը մեծ էր։

Մարդիկ, ովքեր լսեցին Հիսուսի խոսքերը, տպավորված էին։ Ո՛չ կոչումները, ո՛չ շքանշանները, ո՛չ փայլուն մտքերը ցույց չեն տալիս, որ իմաստուն ես։ Ուրեմն ի՞նչն է ցույց տալիս, որ իմաստուն ես։

Կա մի բան, որով կարող ես հասկանալ, թե մարդը իմաստո՞ւն է, թե՞ ոչ։

Եթե ունես Աստվածաշունչ, կարդա՛ Մատթեոսի Ավետարանի 7։24-ը։

Մատթեոսի Ավետարանի յոթերորդ գլխի քսանչորսերորդ համարում կա այս մրցույթի հարցի պատասխանը։ Ո՞վ է իմաստունը։

Կապվի՛ր ինձ հետ և պատասխանի՛ր հարցին։ Կմասնակցե՞ս։

Իսկ հետո մտածի՛ր, թե արդյոք դու Հիսուսի նկարագրած իմաստուն մարդու պե՞ս ես, թե՞ ոչ։


Հերոսներ՝ հեղինակ, տղա, աղջիկ, Հիսուս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 12, 2020, at 10:10 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)