Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 163 (Secret in the Wilden woods 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

163. Վայրի անտառի գաղտնիքը 1


Հռութը շատ վիրավորված էր մորաքույր Մարգարիտից։ Հռութն իրեն լավ չպահելու համար պատժված էր և պետք է գնար՝ քնելու առանց ընթրելու։

Ֆիլիպն արագ գնաց նրա սենյակ։

Ֆիլիպ. - Հռո՛ւթ, սա քեզ համար է։ Ես սա թաքցրել էի գրպանումս։

Հռութը շատ քաղցած էր և սկսեց ուտել բրդուճը։

Հռութ (բերանը լիքը). - Ֆիլի՛պ, ես ուզում եմ լավը լինել, ինչո՞ւ ինձ մոտ չի ստացվում։

Ֆիլիպ. - Չգիտե՛մ, պետք է փորձես այդքան շուտ չբարկանալ և այլևս այդպիսի վատ բաներ չես ասի։ Մորաքույր Մարգարիտի կողմից սա շատ բարի քայլ էր, որ մեզ թույլ տվեց այստեղ ապրել, մինչ մեր ծնողները գնացել են Հնդկաստան միսիոներության։

Հռութը շարունակեց իր բրդուճն ուտել։

Հանկարծ նրանք լսեցին մորաքույր Մարգարիտի ոտնաձայները։

Ֆիլիպն իր սենյակ վազեց և դրսի հագուստով մտավ անկողին։

Մորաքույր Մարգարիտ. - Բարի գիշե՛ր, Ֆիլի՛պ, բարի գիշե՛ր, Հռո՛ւթ։

Ֆիլիպ. - Բարի գիշե՛ր, մորաքո՛ւյր Մարգարիտ։

Հռութը ձևացրեց իբր քնած է։

Հաջորդ առավոտ Ֆիլիպն իրենց արձակուրդի համար ծրագրեր էր մշակում։

Ֆիլիպ. - Մենք Վայրի անտառում բացահայտումներ կանենք։ Միգուցե այսօր թռչուններ էլ որսանք։ Խրճիթ կպատրաստենք բնության ուսումնասիրման ժամանակավոր կենտրոն։

Երկու երեխաները վազում էին փոքրիկ արահետով, որը տանում էր դեպի Վայրի անտառ։

Հռութը կանգնեց և սկսեց հետևել պարոն Թենների գառների հոտին։ Մի փոքրիկ գառնուկ մոտեցավ Հռութին։ Այդ գառնուկը երբեմն փախչում էր։

Ֆիլիպ. - Հռո՛ւթ, արի՛։ մենք այդքան ժամանակ չունենք։

Նրանք խրճիթի համար ամենալավ տեղը գտան։ Հռութը ճյուղեր էր հավաքում, իսկ Ֆիլիպը ծածկն էր պատրաստում։ Նրանք ամեն օր գնում էին իրենց գաղտնի վայրը։

Մի անգամ Հռութը պետք է տանը մնար և լվացքը կախեր։ Նա հաճույքով չէր անում դա, և մաքուր հագուստն ընկավ ցեխի մեջ։

Մորաքույր Մարգարիտ. - Չես կարո՞ղ ավելի ուշադիր լինել։ Ներողությո՛ւն խնդրիր պահվածքիդ համար։

Հռութ. - Ներողություն, մորաքո՛ւյր Մարգարիտ, դու շատ ջղային ես։

Մորաքույր Մարգարիտ. - Հռո՛ւթ, ես երկար եմ մտածել և պատրաստվում եմ քեզ գիշերօթիկ դպրոց ուղարկելու։

Հռութ. - Ուրեմն ես կփախչեմ։ (Դուռը փակելու ձայն)։

Հռութը բարկացած դուրս վազեց։ Շատ հեռու։ Որտե՞ղ։ Նա ինքն էլ չգիտեր, թե որտեղ։

Բայց մորաքույր Մարգարիտի խոսքերը կարծես հետապնդում էին իրեն։

(Մարող արձագանքով)։ «Ես պատրաստվում եմ քեզ գիշերօթիկ դպրոց ուղարկելու»։ «Ուրեմն ես կփախչեմ»։ «Ես պատրաստվում եմ քեզ գիշերօթիկ դպրոց ուղարկելու»։ «Ուրեմն ես կփախչեմ»։

Հաջորդ թողարկմանը կիմանաս, թե այս փախուստի ժամանակ ինչեր եղան։


Հերոսներ՝ հեղինակ, Ֆիլիպ, Հռութ, մորաքույր Մարգարիտ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:08 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)