STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 106 (End of the line 6) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
106. Վերջնագիծը 6Պտույտ դեպի աջ, միակողմանի ճանապարհ, վերջնակետ, կանգառն արգելվում է, պտույտ դեպի ձախ, կանգառ։ Առանց ճանապարհային նշանների՝ մեր քաղաքներում քաոսային իրավիճակ կլիներ։ Առանց ուղեցույցների՝ մեր երկիրը լաբիրինթոսի կվերածվեր։ Մի մեծ ազգ թափառում էր ամայության մեջ։ Չկային փողոցներ և արահետներ։ Բայց այնտեղ կար ուղեցույց, որը թաքնված էր ամպի սյան մեջ։ Աստված գնում էր նրանց առջևից։ Նա Իր ժողովրդին եգիպտական ստրկությունից դուրս էր բերել և առաջնորդում էր դեպի խոստացված երկիրը։ Ո՞վ կա Աստծո նման, որ միայն ճիշտ ճանապարհներով է առաջնորդում։ Երբ ամպի սյունը կանգ էր առնում, մարդիկ կարող էին հանգստանալ։ Ապա այն նորից սկսում էր շարժվել, ժողովուրդն էլ նրա հետ։ Գիշերը այն դառնում էր կրակե սյուն, որը մթության մեջ ավելի պայծառ էր լուսարձակում, քան ամենաուժեղ լուսարձակը։ Ո՞վ կա Աստծո նման, որ միայն ճիշտ ճանապարհներով է առաջնորդում։ Իսրայելացիներ. - Ամպը դադարեց շարժվել, մենք կարող ենք մեր վրաններն այնտեղ դնել։ Իսրայելացի կին. - Ճիշտ Կարմիր ծովի առջև, հիանալի է։ Երեխա. - Կարո՞ղ ենք լողալ այստեղ։ Իսրայելացի. - Ես լավ չե՛մ տեսնում, պտտվի՛ր։ Իսրայելացի կին. - Չի՛ կարող պատահել. նրանք գալիս են։ Իսրայելացի. - Եգիպացիները մեր հետևից են եկել, վերջներս եկել է։ Իսրայելացի կին. - Մովսե՛ս, ինչո՞ւ մեզ դեպի այս սարսափելի անապատը առաջնորդեցիր։ Մովսես. - Մի՛ վախեցեք, ո՞վ կա մեր Աստծո պես, նա կկռվի մեզ համար։ Հանկարծ մի հսկայական ամպ բարձրացավ իսրայելացիների և եգիպտացիների միջև։ Թշնամիների կողմում մութ էր, իսկ իսրայելացիների կողմում՝ լույս։ Ո՞վ կա Աստծո պես, ով կկարողանա այս ձևով օգնել։ Նրա համար անհնարին բան չկա։ Աստված Մովսեսին գավազան էր տվել, և նա այն պահեց Կարմիր ծովի վրա։ (Փոթորկի ձայն)։ Իսրայելացի. - Հրա՜շք, այստե՜ղ նայեք։ Ծովի ճիշտ մեջտեղում արահե՜տ կա։ Իսրայելացի կին. - Աջ և ձախ կողմերում ջրից պատեր են, Աստված սա արեց մեզ համար։ Ո՞վ կա Աստծո պես, որ կկարողանա այսպիսի հրաշքներ կատարել։ Սա ամբողջովին ճշմարտություն է։ ծովի մեջտեղում չոր արահետ կար։ Բոլոր իսրայելացիներն անցան արահետով և հասան մյուս կողմը։ Առաջին եգիպտացի. - Գնացե՛ք նրանց հետևից ծովի արահետով։ Երկրորդ եգիպտացի. - Հե՜յ, սայլերի անիվները չեն շարժվում, մենք կործանված ենք. Աստված մեր դեմ է կռվում։ Սրանք եգիպտացիների վերջին խոսքերն էին։ Երկու կողմերից ջրի պատերը թափվեցին նրանց վրա։ Ջուրը ծածկեց եգիպտական ամբողջ զորքը։ Իսրայելացի. - Փրկվա՜ծ ենք, մենք փրկվա՜ծ ենք։ Մեր Աստվածը մեկընդմիշտ հաղթեց մեր թշնամիներին։ Նրանք ուրախությամբ երգեր երգեցին և շնորհակալություն հայտնեցին Աստծուն։ Հերոսներ՝ հեղինակ, իսրայելացի, իսրայելացի կին, երեխա, Մովսես, երկու եգիպտացի։ © Copyright: CEF Germany |