Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 085 (The fiery oven miracle 3)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

85. Հրաշք կրակե հնոցում 3


Հսկայական արձանը պատրաստ էր։ Դրա բարձրությունը վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ վեց։ Ոչ ոքի աչքից այն չէր կարող վրիպել։

Թագավորի սուրհանդակ. - Ուշադի՛ր լսեք։ Թագավորի հրամանը բոլորի համար է։ Երբ երաժշտությունը լսեք, պետք է գետնին ընկենեք և Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանին երկրպագեք։ Բայց ով որ գետին չընկնի և չերկրպագի, բորբոքված կրակի հնոցի մեջ կնետվի։

Ոչ մի հարց. բոլորը պետք է գնան պաշտամունքին։ Երեք երիտասարդ լուռ կանգնած էին անկյունում։ Նրանք հիացած չէին այս հրավերով։ Շատ տարիներ առաջ նրանց տարան Իսրայելում գտնվող իրենց տնից։ Նրանք կորցրել էին իրենց տունը, բայց չէին կորցրել իրենց հավատն առ Աստված։

Եվ նրանք գիտեին, որ թագավորի հրամանը շատ հեռուն է գնում։ Երկրպագել կուռքի՞ն. երբե՛ք։

(Երաժշտություն)։ Բոլորը խոնարհվեցին և երկրպագեցին արձանին՝

բացի երեք ընկերներից։ Նրանք ուշադրություն գրավեցին։

Մեղադրող. - Թագավո՛ր, դուք հրամայել եք, որ բոլորը պետք է երկրպագեն ոսկե արձանին։ Երեք հրեաները չեն հնազանդվում։

Թագավոր. - Ի՞նչ, նրանք չեն հնազանդվում իմ հրամանի՞ն։ Նրանց անմիջապես ինձ մո՛տ բերեք։

(Դանիելի ընկերներին տարան թագավորի մոտ)։

Թագավոր. - Այդ ճի՞շտ է, որ դուք չեք խոնարհվել ոսկե արձանին։ Ես ձեզ ևս մեկ հնարավորություն կտամ։ Եթե դուք նորից հրաժարվեք, ապա կնետվեք կրակի հնոցի մեջ։ Նույնիսկ մեկ վայրկյան չմտածեք, որ ձեր Աստվածը այդ ժամանակ ձեզ կօգնի։

Այդ պահին ի՞նչը ավելի կարևոր կլիներ քեզ համար՝ քո կյա՞նքը, թե՞ Աստծուն հավատարիմ մնալը։ Երեք ընկեները երկար չմտածեցին պատասխանի համար։

Դանիելի ընկեր. - Եթե մեր Աստված ցանկանա, Նա կարող է մեզ փրկել կրակի հնոցից, բայց եթե նույնիսկ չուզենա, Նրան հավատարիմ կմնանք։ Մենք երբե՛ք արձանի առջև չենք խոնարհվի։

Այս երիտասարդները ամեն բանից առավել Աստծուն էին սիրում։ Նաբուգոդոնոսորը զայրացավ։

Թագավոր. - Հնոցը յոթն անգամ ավելի ուժե՛ղ վառեք և նրանց կրակի մե՛ջ գցեք։ Եվ նրանց նետեցին կրակի հնոցի մեջ։ Այնքան ուժգին էր կրակը, որ նրանց կրակի մեջ գցող զինվորները տաքությունից այրվեցին։

Թագավորը ուշադիր նայում էր կրակին։

Թագավոր. - Ես կրակի մեջ չորս քայլող մարդ եմ տեսնում։ Նրանցից մեկը Աստծո Որդու նման է։

Թագավորը բացեց հնոցի դուռը։

Թագավոր. - Դո՛ւրս եկեք, դո՛ւք՝ ամենակարող Աստծո ծառաներ։

Առանց այրվելու՝ երեք երիտասարդները դուրս եկան։ Ոչ մի մազ չէր այրվել, նույնիսկ կրակի հոտ չէր գալիս նրանց հագուստից։ Աստված իսկապես նրանց փրկեց կրակից։

Ճանաչո՞ւմ ես այս Աստծուն, Ով կարող է այսպիսի հրաշքներ կատարել։ Միշտ և ամենուր հավատարի՛մ մնա Նրան։


Հերոսներ` հեղինակ, թագավորի սուրհանդակ, մեղադրող, թագավոր, Դանիելի ընկեր։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:52 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)