Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 086 (Prayer prohibited 4)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

86. Աղոթելն արգելված է 4


Թագավորի կառավարիչները ուզում էին հեռացնել Դանիելին։

Առաջին կառավարիչ. - Վերջին ասեկոսեները լսե՞լ ես։

Երկրորդ կառավարիչ. - Իհա՛րկե։ Դանիելը ամբողջ թագավորության մեջ երկրորդ հզորագույն մարդն է լինելու։ Մենք պետք է նրան ցածրացնելու պատճառ գտնենք։

Առաջին կառավարիչ. - Դա հեշտ չի՛ լինելու։

Երկրորդ կառավարիչ. - Ի՞նչ կասես, եթե ինչ-որ բան մտածենք նրա հավատքի հետ կապված։ Նա իր Աստծուն օրվա մեջ երեք անգամ աղոթում է։ Մենք կարող ենք դրա դեմ նոր օրենք մշակել, ներկայացնել թագավորին և…

Ինչի՞ համար։ Դանիելը երբեք ոչ մի բան չէր արել այս մարդկանց։ Աստված նրան բարձր դիրքի հասցրեց, և սա էր մյուսներին տանջում։ նրանք նախանձում էին։

Առաջին կառավարիչ. - Հիմա արա՛գ գնանք թագավորի մոտ։ Նա դեռ պետք է նոր օրենքը ստորագրի։

Երկրորդ կառավարիչ. - Դարե՛հ թագավոր, բոլոր կառավարիչները կարծում են, որ դու, ո՛վ թագավոր, պետք է նոր օրենք ստորագրես, ըստ որի՝ առաջիկա երեսուն օրերի ընթացքում այն մարդը, ով Ձեզնից բացի այլ մարդուց կամ աստծուց որևէ բան խնդրի, պետք է առյուծների գուբը նետվի։ Թող այս օրենքը հանրայնացվի, և ոչ ոք չի կարող այս օրենքը փոխել։

Թագավորը նոր օրենքի մեջ չարությունը չտեսավ և ստորագրեց այն։ Սակայն Դանիելի կյանքում Աստված միշտ առաջին տեղում էր, և նրա համար այդ օրենքը ոչինչ չփոխեց։ Նրա թշնամիները տեսան նրան աղոթելիս։

Առաջին կառավարիչ. - Դարե՛հ թագավոր, դու նոր ես օրենքը ստորագրել, որը արգելում է որևէ մարդուց կամ աստծուց ինչ-որ բան խնդրելը։

Թագավոր. - Այո՛, ճի՛շտ է։

Երկրորդ կառավարիչ. - Մենք տեսել ենք, թե ինչպես է Դանիելն իր Աստծուն օրվա մեջ երեք անգամ աղոթում։ Դրա համար նա պետք է առյուծների կեր դառնա։

Թագավոր. - Դանիե՞լը։

Թագավորը սիրում էր Դանիելին և ուզում էր պաշտպանել նրան, սակայն օրենքն օրենք էր։

Թագավոր. - Դանիե՛լ, թող քո Աստվածը քեզ օգնի։

Իսկ հետո նրանք Դանիելին առյուծների գուբը նետեցին։

Թագավորն ամբողջ գիշեր չքնեց։ Հաջորդ առավոտ նա դեպի առյուծների գուբը շտապեց։

Թագավոր. - Դանիե՜լ, քո Աստվածը քեզ պաշպանե՞ց։

Դանիել. - Ո՛վ արքա, հավիտյա՛ն ապրիր, իմ Աստվածը հրեշտակ ուղարկեց, ով առյուծների բերանը փակեց, որ ինձ չվնասեն։

Թագավորը շատ ուրախ էր՝ իմանալով, որ Դանիելը դեռ ողջ է, և հրամայեց, որ նրան դուրս հանեն գուբից։ Դանիելը ո՛չ քերծվածքներ ուներ, ո՛չ էլ վնասվածքներ։ Հրաշք՝ Աստծուց։

Դանիելը մեծարվեց, իսկ նրա թշնամիները նետվեցին առյուծների գուբը։

Թագավոր. - Իմ ամբողջ թագավորությունում բոլորը պետք է մեծարեն Դանիելի Աստծուն։ Նա կենդանի Աստված է, ով փրկում և օգնում է։

Կենդանի Աստվածը քեզ նույնպես կպարգևատրի՝ Իրեն հավատարիմ մնալու և հավատալու համար։


Հերոսներ` հեղինակ, երկու կառավարիչ, թագավոր, Դանիել։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:53 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)