Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 068 (The showdown 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

68. Գրազը 1


Երկու էսկիմոս, տաք հագնված, նստած էին սահնակների վրա։ Մտրակը հարվածում էր, և շները սլանում էին սառցադաշտերի վրայով։

Հանկարծ Քոլլին ինչ-որ բան լսեց։

Կուպպան՝ կախարդը, նույնպես դա լսեց։ հանգիստ զնգզնգոց՝ սառույցի վրա սլանալով։

Սուլոց, և շները դադարում են վազելուց։ Էսկիմոսները հանեցին իրենց մորթուց գլխարկները։ Անկասկած։ սառույցը երգում է։ Վախն ավելանում էր նրանց մոտ, քանի որ երբ սառույցը երգում է, նշանակում է, որ ստորջրյա ալիքներ են գալու, ուժգին ալիքներ, որոնք հանկարծակի կարող են ամենահաստ սառույցի կտորն էլ կոտրել։

(Մտրակի հարվածի ձայն)։

Քոլլի. - Շարունակե՛ք ճանապարհը, լա՛վ շնիկներ։ Արագ դեպի ա՛փը վազեք։ Հզոր ալիքնե՛ր են գալիս։ Մենք մեռնելո՛ւ ենք։

Կուպպա. - Քո՛լլի, տեսնո՞ւմ ես այնտեղի սահնակը։

Քոլլի. - Խե՞նթ են ինչ է։ Նրանք ալիքներին հակառակ են սահում։

Կուպպա. - Մենք պետք է զգուշացնե՛նք նրանց։

Սակայն երբ երկու սահնակները հանդիպեցին, և Կուպպան տեսավ Էսկիմոսների քաղաքի միսիոներներին, ովքեր մյուս սահնակին էին, ոչինչ էլ չզգուշացրեց նրանց։ Նա ատում է նրանց և նրանց Հիսուսին, Ում մասին նրանք անընդհատ խոսում են։

Կուպպան և Քոլլին ապահով հասան Նայինի ափ։

Կուպպա. - Ամեն բան շատ լավ դասավորվեց։

Քոլլի. - Իսկ մյուսնե՞րը։

Կուպպա. - Նրանք պարզապես պետք է մեռնե՛ն։ Հիմա նրանց Հիսուսը կարող է ցույց տալ մեզ, թե արդյոք Նա՞ է հզոր, թե՞ ուժեղ ալիքները։ Հա,՛ հա՛, հա՛։

Երկու տղամարդ իգլո պատրաստեցին։ Դրանից հետո Կուպպան իր՝ ծովարջի մորթուց գլխարկով գնաց փոքրիկ խանութ։ Սպիտակամորթ միսիոների կինն այստե՞ղ է արդյոք։

Կուպպա. - Ես այս մորթին ուզում եմ զենքի հետ փոխանակել։

Կին. - Չգիտե՛մ, եթե մեզ մորթի պետք է։ Կարո՞ք եք սպասել, մինչև ամուսինս վերադառնա։

Կուպպա. - Նա չի՛ վերադառնալու։

Կին. - Ի՞նչ նկատի ունես։

Կուպպա. - Ուժեղ ալիքներ են մոտենում։

Կին. - Ուժեղ ալիքնե՞ր։

Կինը վախեցած նայում էր նրան։ Կախարդը բացեց պատուհանը, և նրանք երկուսն էլ լսեցին, թե ինչպես է սառույցը երգում։

Կին. - Կո՛ւպպա, ինչո՞ւ չես զգուշացրել նրան։

Կուպպա. - Իսկ ինչո՞ւ պետք է զգուշացնեի։ Նրա Հիսուսը կօգնի նրան, եթե կարող է։

Կինը տագնապած էր, սակայն պատի վրա կախված աստվածաշնչյան համարին նայեց։ Հիսուսն ասաց։ «Ամեն իշխանություն Ինձ է տրված՝ երկնքում և երկրի վրա»։

Կին. - Հիսուսը կարո՛ղ է։ Նա երբե՛ք, երբե՛ք չի պարտվել։

Կուպպա. - Գրազը սկսվա՛ծ է։ Եթե նրանք այս ուժեղ ալիքների առկայության դեպքում վերադառնան, ես նույնպես կհավատամ Հիսուսին։

Կին. - Կո՛ւպպա, նրանք կվերադառնան, ես գիտե՛մ։

Նրա վստահությունը կախարդի մոտ կասկած առաջացրեց։ Ո՞վ է հաղթելու՝ Կո՞ւպպան, թե՞ Հիսուսը։ Դու կիմանաս պատասխանը հաջորդ թողարկմանը։


Հերոսներ` հեղինակ, Կուպպա, Քոլլի, կին։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:49 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)