STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 052 (Without a schedule to Hawaii) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malagasy -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Sindhi -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
52. Հավայան կղզիներում՝ առանց ժամանակացույցիԵրբևէ նկատե՞լ եք, թե ինչպես են չվող թռչունները նախքան թռչելը հավաքվում։ Յուրաքանչյուր տարի կռունկները, արագիլները և կարապները թռչում են դեպի հարավ։ Ո՞վ է նրանց ասում, որ պետք է ճամպրուկները հավաքեն։ Աստված. Արարիչն է նրանց ուղղորդում։ Նրանք ենթարկվում են Նրա ցուցումներին, որն էլ փրկում է նրանց կյանքը։ Որոշ թռչուններ թռչում են ավելի քան 10 000կմ և գարնանը վերադառնում են իրենց նախկին բները։ Արդյոք սա հրաշք չէ՞։ Դու լսե՞լ ես ամերիկյան Ոսկե թռչունի մասին։ Այն ապրում է Ալյասկայում, որտեղ ձյունը երբեք 100%-ով չի հալչում։ Նա ձվից դուրս է գալիս 26 օր անց։ Այդ թռչունների սիրելի կերակուրը որդերն ու լորամրգերն են։ Նրանք աղավնու չափ են, իսկ նրանց փետուրներն ունեն շողշողուն ոսկեկանաչ գույն։ Նրանք լավ չեն քայլում, բայց կարողանում են թռչել, որը նրանց համար ավելի կարևոր է, քանի որ ձմեռն անցկացնում են Հավայան կղզիներում։ Դա նշանակում է, որ նրանք թռչում են 88 ժամ անընդմեջ։ Խոսնակ. - Գիտնականների համար նրանց ուղևորությունը մեծ առեղծված է։ Մինչև տեղ հասնելը, նրանք կորցնում է իրենց քաշի կեսը։ Պատկերացրո՛ւ, եթե դա պատահեր քեզ հետ։ Թռիչքի ընթացքում նա թևերը թափահարում է 250 000 անգամ։ Կկարողանայի՞ր այդքան ձեռքերդ շարժել առանց հանգստանալու։ Եթե թռչուններն ունենային արագաչափ, այն ցույց կտար, որ նրանք թռչում են մոտավորապես 50կմ/ժ արագությամբ։ Ոսկե թռչնակը հետևում է Աստծո ցուցումներին, որոնք Նա դրել է իր մեջ։ Առանց կողմնացույցի և քարտեզի՝ նա թռչում է գիշերվա և ամպերի միջով։ Ավելի երիտասարդ թռչունները, որոնք երբեք չեն եղել Հավայան կղզիներում, միևնույն է, նրանք հսկայական օվկիանոսի մեջ գտնում են կղզին։ Անհավանական է թվում, բայց նրանք հետևում են Աստծո ճիշտ ցուցումներին և երևի շնորհակալության երգեր են երգում Նրան։ Արդյոք մենք էլ՞ պետք է այդպես անենք։ Աստծո ճիշտ ցուցումները մեզ համար Աստվածաշնչում են։ Ով հետևի դրանց, կհասնի նպատակակետին։ Հերոսներ՝ հեղինակ, խոսնակ։ © Copyright: CEF Germany |