Home -- Armenian -- Perform a PLAY -- 087 (I don’t want to live any more)
87. Այլևս չե՛մ ուզում ապրել
Դպրոցում ասվում էր երեխաների գնահատականները։ Սառան շատ ուրախ էր։ Նա հազիվ էր համբերում, թե երբ է ծնողներին ցույց տալու իր լավ գնահատականները։ Կարենի մոտ այդպես չէր։ Դասերից հետո դանդաղ հավաքում էր պայուսակը։
Նարեկ. - Հե՜յ, Կարե՛ն, երեկոյան գետի եզերքով հեծանիվ քշելու գնալո՞ւ ենք։
Կարեն. - Ո՛չ, ոչ այսօր։
Նարեկ. - Մի քիչ արա՛գ շարժվիր։ Գիշերը դպրոցո՞ւմ ես ուզում անցկացնել։
Կարեն. - Մենա՛կ գնա։ Ես տուն չեմ ուզում գնալ։ Մաթեմատիկայից՝ չորս, գերմաներենից՝ երեք։ Եթե հայրս տեսնի սա, ինձ կսպանի։ Նախընտրում եմ ինքս ինձ սպանել։ Այլևս ապրել չեմ ուզում։ Ես հիմար եմ, իսկ հիմարներին ոչ ոք չի սիրում։
Նարեկ. - Հերի՛ք է դատարկություններ խոսես։ Քո հայրը քեզ շատ է սիրում։ Նա քեզ համար շատ հիանալի նվերներ է գնում։
Կարեն. - Իմ հա՞յրը։ Նա միայն ինքն իրեն է սիրում և իր կարիերան։ Մնացած ամեն բան անկարևոր է նրա համար։
Նարեկ. - Իմ հայրը միշտ չէ, որ ճիշտ վերաբերմունք ունի։ Նա ինձ նկատում է միայն այն ժամանակ, երբ ինչ-որ սխալ բան եմ անում։ Հետո նա խիստ բարկանում է։ Դա ինձ շատ է վիրավորում։ Լինում են ժամանակներ, որ ես նույնպես չեմ ուզում այլևս ապրել։
Կարեն. - Իսկ հիմա դու ա՞յլ կերպ ես մտածում։
Նարեկ. - Այսօր ես գիտեմ, որ կա Հիսուսը։ Նա սիրում է ինձ, նույնիսկ եթե ձախողեմ։ Ես միշտ կարող եմ Նրա մոտ գնալ նույնիսկ առանց գերազանց գնահատականների։ Նա իմ ընկերն է։ Չնայած Նրան չեմ տեսնում, բայց գիտեմ, որ միշտ ինձ հետ է։ Ես պետք չէ՛ ուժեղ լինեմ։ ես նույնիսկ կարող եմ լաց լինել իր ներկայության մեջ։ Եվ գիտես՝ դա ինձ օգնում է։
Կարեն. - Ուրախ եմ քեզ համար։ Եթե կարողանայի ես էլ հավատալ դրան…
Նարեկ. - Արի՛ դեպի գետի ափ գնանք և խոսենք կամ ուզո՞ւմ ես քեզ հետ ձեր տուն գամ։ Միգուցե հայրդ շատ չբարկանա, եթե մեկ այլ մարդ լինի այդտեղ։
Կարեն. - Լա՛վ միտք է։ Դու լավ ընկեր ես։
Նարեկ. - Եվ երբ արձակուրդն ավարտվի, երբեմն կարող ենք միասին տնային առաջադրանքները կատարել։
Նարեկի կողմից լավ քայլ էր ընկերոջ հետ գնալը։ Բայց Կարենը, միևնույն է, մտահոգ էր։ Իսկ հետո հրաշք եղավ։ Կարենի հայրը գնահատականների համար չբարկացավ։ Նա նույնիսկ խոստովանեց, որ ինքն էլ լավ գնահատականներ չի ստացել, երբ դպրոցական էր։
Կարող է դժվար լինել, երբ ծնողները միշտ բարձր գնահատականներ են պահանջում, բայց Հիսուսը շատ տարբեր է։ Նա քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին որ կաս։ Նա քեզ սիրում է քո ուժեղ և թույլ կողմերով։ Նա գիտի, որ կան բաներ, որոնք կարող ես շատ լավ անել, սակայն կան բաներ, որոնցում դժվարանում ես։ Նա ուզում է օգնել քեզ։ Ուրեմն քա՛ջ եղիր, և վստահի՛ր Նրան։ Երբ ճանաչես Հիսուսին, դպրոցում միանգամից լավագույնը չես դառնալու, սակայն Նա քեզ կօգնի, որ լավագույնդ անես։ Նա կարող է սովորելու կարգապահություն և ուրախություն տալ։
Քա՛ջ եղիր և վստահի՛ր Նրան։ Հիսուսի օգնությամբ կարող ես անել ավելին, քան կարծում ես։
Հերոսներ՝ հեղինակ, Նարեկ, Կարեն։
© Copyright: CEF Germany