STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 101 (Well-hidden 1)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

101. Լավ թաքնված 1


Շատ տարիներ առաջ Եգիպտոսում Մարիամը շատ ուրախ էր, որ փոքրիկ եղբայր է ունեցել, սակայն նա ոչ ոքի չէր կարող պատմել դրա մասին։ Նրա մայրը փոքրիկին պետք է թաքցներ փարավոնի սարսափազդու հրամանի պատճառով։

Փարավոն. - Իսրայելի բնակչությունը ավելանում է և ավելանում։ Ես վախենում եմ, որ նրանք մեր թշնամիները կդառնան։ Ես իմ մարդկանց հրամայում եմ, որ երբ իսրայելացի որևէ կին տղա երեխա ունենա, երեխային միանգամից Նեղոս գետը գցեք։

Սպանելու սարսափելի հրաման։ Դեռ բավական չէ՞ր, որ փարավոնը իսրայելացիներին ստիպում էր, որ ծառայեն իրեն։

Սակայն նորածնի ծնողները վստահում էին Աստծուն և իրենց որդուն երեք ամիս թաքցրին։

Եվ Աստծո անտեսանելի ձեռքը պաշտպանեց փոքրիկին։ Սակայն երբ գնալով մեծանում էր, այլևս չկարողացան թաքցնել նրան։

Մարիամ. - Մա՛մ, ի՞նչ ես անում եղեգներով։

Մայրիկ. - Զամբյուղ եմ հյուսում։ Լավ, իսկ հիմա կափարիչը։ Խնդրում եմ ի՛նձ տուր այդ ձյութով լի տարան։

Մարիամ. - Ի՞նչի համար է դա պետք։

Մայրիկ. - Որ զամբյուղը ջրակայուն լինի։ Մարիա՛մ, մենք պետք է մեր թանկագին գանձին հեռուն ուղարկենք։

Մարիամ. - Ի՞նչ ես անելու նրա հետ։

Մայրիկ. - Ես նրան պառկեցնելու եմ այս զամբյուղի մեջ և իջեցնեմ երկար խոտերով ծածկված Նեղոսի ափը։

Մարիամ. - Իսկ հետո՞։

Մայրիկ. - Հետո մենք պետք է սպասենք, որ տեսնենք, թե ինչպես է Աստծո անտեսանելի ձեռքը պաշտպանում նրան։

Նրանք լռությամբ քայլեցին դեպի գետը։ Մոր համար հեշտ չէր, բայց նա արեց դա, քանի որ վստահում էր Աստծուն։

Մայրիկ. - Մարիա՛մ, թաքնվի՛ր եղեգների մեջ և հետևի՛ր, թե ինչ տեղի կունենա։ Ես պետք է տուն վերադառնամ։ ոչ ոք չպետք է ինձ այստեղ տեսնի։

Եվ ահա ինչ-որ մեկը եկավ։ Փարավոնի աղջիկն էր. նա իր սպասավորների հետ գնաց Նեղոս գետում լողալու։

Արքայադուստր. - Ի՞նչ է դա, բերե՛ք ինձ մոտ այդ գեղեցիկ զամբյուղը։

Մարիամի սիրտն արագ բաբախում էր։ Արդյոք արքայադուստրը իր եղբորը Նեղոս գետը կգցի՞։

(Երեխայի լացի ձայն)։

Արքայադուստր. - Սա իսրայելացի փոքրիկ տղա է։ Ես շատ վատ եմ զգում նրա համար։

Մարիամ. - Մայրիկ գտնե՞մ, որ կերակրի նրան ձեր փոխարեն։

Թագուհի. - Լա՛վ միտք է, գտի՛ր։

Կարծում եմ՝ արդեն պատկերացնում ես, թե Մարիամը ինչ արեց։ Երեխայի մայրիկն իր երեխային հետ ստացավ և մի քանի տարի շարունակ կարողացավ խնամել նրան։ Նրանք իրենց ամբողջ սրտով շնորհակալություն հայտնեցին Աստծուն, որովհետև Նրա անտեսանելի ձեռքը հրաշալի ձևով պաշտպանել էր իրենց։ Աստված հաճախ քեզ պաշտպանել է, այնպես չէ՞։ Հիմա մի փոքր ժամանակ հատկացրո՛ւ և մտածի՛ր Նրա պաշտպանության մասին։


Հերոսներ՝ հեղինակ, փարավոն, Մարիամ, մայրիկ, արքայադուստր։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 10, 2020, at 03:17 PM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)