STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 049 (The good shepherd)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

49. Բարի Հովիվը


Մի անգամ մեքենաս վարում էի մայրուղիով։ Ճանապարհին տեսա գեղեցիկ անտառներ, խաղողի այգիներ ու դաշտեր, իսկ հետո ես գառների հոտ տեսա։

Գիտեի՞ր, որ գառները միայն հետևում են իրենց հովվին և չեն լսում այլ ձայներ։

Գիտեի՞ր, որ գառները շուտ են հոգնում և չեն կարող իրենք իրենց պաշտպանել։

Գիտեի՞ր, որ գառները կողմնորոշվելու ունակություն չունեն և չեն կարող տան ճանապարհը գտնել, ինչպես օրինակ՝ շներն ու ձիերն են կարողանում։ Գառները միշտ կարիք ունեն հովվի, ով կառաջնորդի, հոգ կտանի և կպաշտպանի նրանց։ Եվ մենք նույնպես դրա կարիքն ունենք։

Երբ ես գառնուկ եմ տեսնում, հիշում եմ, թե ինչ է Հիսուսն ասել։

Հիսուս. - Ես եմ Բարի Հովիվը։ Իմ գառները լսում են Իմ ձայնն ու հետևում Ինձ։

Նա է Բարի Հովիվը, իսկ մենք՝ գառները։

Հիսուսը մեկ անգամ նրանց մասին պատմություն պատմեց։

(Գառների ձայն)։

Հիսուս. - Հովիվն ուներ 100 գառնուկ։ Նա նրանց առաջնորդում էր դեպի կանաչ խոտերն ու մաքուր ջրերը։ Երբ վայրի կենդանիները գալիս էին, նա անմիջապես նկատում էր վտանգը և պաշտպանում հոտը։ Գառներն ապահով էին, մինչ հովվի կողքին էին։ Նրանք լավ էին իրենց զգում։ Հովիվը երեկոյան նրանց տուն էր տանում և հաշվում, որ տեսնի՝ արդյոք բոլորն այնտե՞ղ են. … 97, 98, 99։ Իննսունի՞նը։ Մեկ գառնուկը չկար։ Նա իր ճանապարհով էր գնացել և մոլորվել էր։ Անօգնական և հոգնած՝ նա օգնություն էր խնդրում։ Հիշե՛ք գառնուկն առանց հովվի կորած է։
Սակայն հովիվը կարոտում էր գառնուկին և փնտրեց նրան, մինչև գտավ մացառուտում։ Նա ուրախությամբ իր ուսերին դրեց գառնուկին և տուն տարավ։ Այժմ գառնուկն առողջ և ապահով է։

Հովիվն ասաց իր ընկերներին։ «Ուրախացե՛ք ինձ հետ, քանի որ գտել եմ իմ կորսված գառնուկին»։

Այս մեկ գառնուկը կարևոր էր նրա համար։ Նա փնտրեց նրան և գտավ։ Հովիվը սիրում էր գառնուկին։

Հիսուսը Բարի Հովիվ է։

Արդյոք ճանաչո՞ւմ ես Նրա ձայնը։ Արդյոք հետևո՞ւմ ես Նրան։

Հիսուսի հետ դու ապահով ես։ Նա տալիս է մեզ այն, ինչի կարիքն ունենք։ Նա միշտ մեզ հետ է և միայնակ չի թողնում, երբ դժվարության մեջ ենք։ Դրան հակառակ՝ շատ մարդիկ հեռանում և իրենց ճանապարհով են գնում։

Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչու են նրանք դա անում։


Հերոսներ` հեղինակ, Հիսուս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 12:31 PM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)