STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 104 (Pharaoh is obstinate 4) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
104. Փարավոնը համառ է 4Ահարոն. - Մովսե՜ս, իսկապե՞ս սա դու ես: Շալո՜մ։ Մովսես. - Ահարո՜ն, չե՛մ հավատում։ Մենք արդեն քառասուն տարի է՝ չենք հանդիպել։ Եղբայրները գրկախառնվեցին։ նրանց ուրախությունը շատ մեծ էր։ Աստված նրանց համար առաջադրանք ուներ։ Մովսեսը պետք է իսրայելացիներին դուրս հաներ Եգիպտոսի ստրկությունից, իսկ նրա եղբայրը պետք է օգներ նրան։ Նրանք պետք է գնային փարավոնի՝ սարսափելի միապետի մոտ։ Դրա համար նրանք մեծ քաջության կարիք ունեին։ Մովսես. - Փարավո՛ն, Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է քեզ։ «Թո՛ղ իմ ժողովրդին, որ գնա»։ Փարավոն. - Տե՞րը, ո՞վ է Նա, ես չե՛մ ճանաչում Նրան։ Ես ընդհանրապես չե՛մ ծրագրում իսրայելացիներին բաց թողնել։ Դո՛ւրս գնա այստեղից։ Փարավոնը չէր պատրաստվում հնազանդվելու Աստծուն։ Փարավոն. - Դո՛ւք, անբաննե՛ր, վերադարձե՛ք ձեր աշխատանքին, դուք այլևս աղյուսներ պատրաստելու համար հարդ չեք ստանա, ինքներդ կգտնեք։ Բայց դուք առաջվա պես նույն քանակի աղյուսներ պետք է պատրաստեք։ Անհասկանալի է։ Այժմ ամեն բան ավելի վատ էր, քան առաջ։ Իսրայելացիները մեղադրում էիր Մովսեսին։ Մովսեսն աղոթեց։ Մովսես. - Տե՛ր, ինչո՞ւ ինձ ուղարկեցիր փարավոնի մոտ։ Հիմա ամեն բան ավելի վատ է, քան առաջ էր։ Դու ոչինչ չարեցի՛ր Քո ժողովրդին արձակելու համար։ Աստված խոսեց. «Դու շուտով կտեսնես, թե ինչ կանեմ փարավոնի հետ։ Ես նրան կստիպեմ, որ նրանց ազատ արձակի։ Ինչ որ խոստացել եմ, կիրականացնեմ։ ես կազատեմ նրանց»։ Աստված բազում պատիժներ ուղարկեց Եգիպտոսին։ Տղա. -Մի անգամ Նա գետերի ամբողջ ջուրը արյան վերածեց, սակայն փարավոնը դեռևս չէր հավատում։ Աղջիկ. - Յա՛խկ, հետո գորտերը ամբողջ երկիրը պատեցին, նույնիսկ բարձրացան փարավոնի մահճակալի վրա։ Տղա. - Իսկ հետո սարսափելի կարկուտը փչացրեց ամբողջ բերքը։ Աղջիկ. - Երեք օր շարունակ ամբողջովին մութ էր, բայց այս հրաշքները փարվոնին չհամոզեցին. նա շատ համառ էր։ Տղա. - Ինչ լա՛վ է, որ այս պատիժները իսրայելացիներին ընդհանրապես չէին վնասում։ Եվ ահա Աստված հայտարարեց ամենավատ պատիժը։ Աստված խոսեց. «Եվս մեկ պատիժ է գալու փարավոնի և Եգիպտոսի վրա, որից հետո դուք կազատվեք»։ Մովսեսը վերջին անգամ գնաց փարավոնի մոտ։ Մովսես. - Այս գիշեր Աստված անցնելու է ամբողջ Եգիպտոսով, և յուրաքանչյուր ընտանիքի ավագ որդին մահանալու է, նույնիսկ քո որդին, և դուք կհասկանաք, որ Իսրայելը ծառայում է կենդանի Աստծուն։ Արդյոք փարավոնը վերջապես կընդունի՞ սա։ Դու կիմանաս դրա մասին հաջորդ թողարկմանը։ Հերոսներ՝ հեղինակ, Մովսես, Ահարեն, փարավոն, Աստված, տղա, աղջիկ։ © Copyright: CEF Germany |