Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 080 (A bill for Mom)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

80. Աշխատավարձի թուղթը մայրիկի համար


Հասմիկի ամենասիրելի զբաղմունքը խաղալիքների պահարանի դարակների մեջ պառկելն էր։

Հասմիկ. - Մեծերը արտոնյալ են։ Նրանք կարող են գնել այն, ինչ ուզում են։ Բայց մի րոպե, ես մի միտք ունեմ։

Հասմիկը շտապում էր։ Ճաշից հետո նա գնաց իր սենյակ։ Նրան միայն մի մատիտ և թղթի կտոր էին անհրաժեշտ։

Հասմիկ. - Աշխատավարձի ցանկ Հասմիկի համար։ Ես ստրուկ չեմ, ով ոչնչի համար է աշխատում։

Մաքրել բաղնիքը 200 դրամ
Ամեն երեկո սեղանից ափսեները հավաքել 150 դրամ
Սենյակը հավաքել (դժվար աշխատանք) 700 դրամ
Ափսեները տեղավորել 400 դրամ
Աղբը թափելը (զզվելի հոտ է գալիս) 300 դրամ
Բոլորը միասին… 350, 1050… 1750 դրամ

Խնդրում եմ արագ վճարել։

Քո՝ աշխատասեր Հասմիկ։

Նա թուղթը թաքուն դրեց խոհանոցի սեղանին։ Արդեն ընթրիքի ժամն էր, և նա իր նամակը գտավ իր ափսեի մոտ։ Բայց նա բացեց, երբ մենակ էր։

Հասմիկ. - Հիմա ես շատ հետաքրքրված եմ։ (Նամակը բացվելու և գումար ընկնելու ձայն)։ Ուղիղ 1750 դրամ։ Ես երբևէ այսքան գումար չեմ վաստակել։ Օ՜, այստեղ նամակ կա։

Իմ սիրելի՛ Հասմիկ,

Ահա քո վարձատրությունը։ Դու բավական աշխատասեր աղջիկ ես։ Երբ ժամանակ կունենաս, կարդա իմ աշխատավարձի թուղթը.

Տասը տարվա լվացքի համար ոչինչ
Տասը տարի կերակուր պատրաստելու համար ոչինչ
Երբ հիվանդ էիր, քեզ խնամելու համար ոչինչ
Քեզ խաղավայր տանելու համար ոչինչ
Ես այս ցանկը երկար չեմ գրելու։ Ինչ որ արել եմ, արել եմ ուրախությամբ, քանի որ, սիրելի՛ս, քեզ շատ եմ սիրում։
Քո՝ մայրիկ։

Հասմիկը շատ էր ամաչում։ Նա վազեց մայրիկի մոտ և գրկեց նրան։

Հասմիկ. - Մա՛մ, ես այլևս քեզ այսպիսի թուղթ չե՛մ տա։ Ահա՛, վերցրո՛ւ քո գումարը։ Ես քեզ սիրում եմ։

Ուրիշներին օգնելը ուրախություն է պարգևում, տալը՝ նույնպես։

Ուզո՞ւմ ես ուրախություն տալ։ Կարծում եմ՝ հիանալի գաղափարներ կունենաս, թե ինչպիսի անակնկալ անես մայրիկիդ։

Եվ հիշի՛ր ուրիշների համար անելը ուրախություն է պարգևում։


Հերոսներ` հեղինակ, Հասմիկ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:51 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)