STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 039 (Stoning and crowning) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
39. Քարկոծել և թագադրել5-րդ դասարանը լավ էր մարզվել և անհամբերությամբ սպասում էր մարզական ազգային մրցումներին։ Ամեն մարդ իր լավագույնն էր արել։ Եվ եզրափակիչ արարողության ժամանակ կարելի էր տեսնել մրցանակ ստացողների փայլուն դեմքերը։ Նարեկը վազեց չեմպիոնի պես։ Պատկերացրե՛ք, եթե նա լավ մեկնարկեր, արագ վազեր, անցներ բոլորին և հենց վերջնագծի առաջ նստեր և հանձնվեր։ Անհասկանալի է։ Ով լավ է սկսում, պետք է լավ վազի և արագությունը պահպանի։ Սա վերաբերում է նաև յուրաքանչյուրին, ով ապրում է Հիսուսի հետ։ Հավատքի մեջ կարևոր է կյանքը սկսել Հիսուսի հետ, բայց դրանից հետո կարևոր է, թե ինչպես ենք վազում և համառորեն շարունակում։ Հիսուսը օգնում է մեզ, և ես տեսնում եմ, թե ինչպես դա արեց Ստեփանոսի հետ։ Բազմաթիվ մարդիկ կային, ովքեր ցանկանում էին խանգարել նրան հավատալուց։ Մենք Աստվածաշնչում կարդում ենք, որ այդ մարդիկ գնացել և վիճաբանություն էին սկսել։ Բայց Ստեփանոսը չմտավ դրա մեջ։ Եվ դա բոլորին շատ զայրացրեց։ Նրանք ամբողջ երկրում ստեր էին տարածում, որոնք վերաբերում էին Ստեփանոսին՝ մի մարդու, ով հավատում էր Աստծուն և օգնում էր աղքատներին։ Ստեփանոսը նույնիսկ ստիպված էր ներկայանալ դատարան։ Մեղադրող. - Ստեփանոսը վիրավորել է Աստծուն և օրենքին հակառակ բաներ է ասել։ Դատավոր. - Այս մեղադրանքը ճի՞շտ է։ Բոլորը նայեցին Ստեփանոսին։ Նրա երեսը հրեշտակի երեսի պես փայլում էր։ Ինքն իրեն պաշտպանելու փոխարեն նա սկսեց նրանց Հիսուսի մասին պատմել։ Ստեփանոս. - Աստծո Որդին եկավ աշխարհ։ Դուք Նրան խաչը հանեցիք, սակայն Աստված Նրան մեռելներից հարություն տվեց։ Նույնիսկ դատարանում Ստեփանոսը հավատարիմ էր Տեր Հիսուսին։ Ապա նա դեպի երկինք նայեց և ասաց։ Ստեփանոս. - Ահա՛ տեսնում եմ երկինքը բացված ու Հիսուսին՝ Աստծո աջ կողմը կանգնած։ Այս խոսքերը լսելով բարկացած ամբոխը վազեց դեպի նրա կողմը։ Նրանք հարվածեցին նրան ու քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին։ Ստեփանոսը համառորեն շարունակեց հավատարիմ մնալ Հիսուսին։ Նրանք քարկոծում էին մինչև մահանար։ Նախքան մահանալը նա աղոթեց։ Ստեփանոս. - Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին։ Սա մեղք մի՛ համարիր նրանց։ Դեպի նպատակի ուղին դժվար էր։ Բայց Ստեփանոսը հավատարիմ մնաց։ Եվ դրա համար Հիսուսը նրան փառքի պսակ տվեց։ Արժե վստահել Հիսուսին և միշտ հավատարիմ լինել, քանի որ դժվարությունների համար ատելությունն ու հայհոյելը վերջնական խոսք չունեն։ Լավագույնը դեռ առջևում է։ Հերոսներ` հեղինակ, մեղադրող, քահանայապետ, Ստեփանոս։ © Copyright: CEF Germany |