Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 038 (A night in jail)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

38. Գիշերը բանտում


Ո՛չ, այս հարուստ մարդկանց այս ամենը դուր չէր գալիս։ Նրանց դեմքերը խոժոռված էին, ճակատները՝ կնճռոտ, իսկ աչքերում թշնամություն կար։

Առաջին փարիսեցի. - Դեռ որքա՞ն պետք է հետևենք նրանց։

Երկրորդ փարիսեցի. - Ես անընդհատ սրանով եմ զբաղված։ Մենք նրանց արգելեցինք, որ Հիսուսի մասին խոսեն։

Առաջին փարիսեցի. - Եթե սա շարունակվի, շուտով բոլորը կհավատան, թե Աստված է Հիսուսին մեռելներից հարություն տվել։

Երկրորդ փարիսեցի. - Պետք է բռնենք պարագլուխներին։

Սա իսկական փարիսեցու պահվածք էր. անել այն, ինչին իրենք են հավատում։ Սկզբում նրանք թույլ տվեցին, որ Հիսուսին խաչեն, իսկ հիմա ստիպում են, որ Նրա աշակերտները լռեն։ Տաճարի պահակազորը մտավ ամբոխի մեջ։ Նրանք Պետրոսին և Հովհաննեսին կալանավորեցին և այդ գիշեր բանտում փակեցին։

Հաջորդ առավոտ նրանց հարցաքննեցին։

Դատավոր. - Ո՞վ է ձեզ ասել, որ պետք է քարոզեք։ Ինչպե՞ս եք կարողանում հրաշքներ կատարել․ կաղ մարդուն նորից քայլելու ունակություն տալ։

Պետրոսը թույլ չտվեց, որ իրեն հարցաքննեն։ Նա քաջաբար ասաց։

Պետրոս. - Դուք մեզ մեղադրում եք կաղ մարդուն օգնելու մեջ։ Հրաշքը Տեր Հիսուսի հավատքի միջոցով է կատարվում, ում խաչեցիք, և ում Աստված մեռելներից հարություն տվեց։ Միայն Հիսուսը կարող է մարդուն փրկություն տալ։

աշխարհում ոչ մեկը չի կարող։

Դատավորները զարմացած էին Պետրոսի քաջությամբ և միմյանց հետ խոսեցին, թե ինչ անեն նրա հետ։

Դատավոր. - Ի՞նչ անենք այս մարդու հետ։ Մենք չենք կարող հերքել այն փաստը որ կաղ մարդը կարողանում է քայլել․ բոլորը կարող են դա տեսնել։

Դատավոր. - Բայց մենք պետք է այնպես անենք, որ ուրիշները չլսեն դրա մասին։ Ուրեմն պարզապես կարգելենք նրանց խոսել Հիսուսի մասին։

Պետրոսին և Հովհաննեսին կրկին ներս բերեցին։

Դատավոր. - Հե՛յ, դուք այլևս Հիսուսի մասին քարոզելու իրավունք չունեք։ Հասկացա՞ք։ Մենք ակնկալում ենք, որ հնազանդվեք այս հրամանին, թե չէ…

Բայց Պետրոսը իր և Հովհաննեսի փոխարեն պաստախանեց։

Պետրոս. - Դուք իսկապե՞ս ակնկալում եք, որ Աստծո փոխարեն ձե՞զ ենք հնազանդվելու։ Մեզ համար անհնար է լռելը։ Մենք Հիսուսի հետ շատ բաների միջով ենք անցել և հիմա պետք է ուրիշներին էլ պատմենք Նրա մասին։

Նրանց ևս մեկ անգամ նախազգուշացրին, որ լռեն, և բաց թողեցին։

Մենք պետք է մարդկանց փոխարեն Աստծուն հնազանդվենք, ինչպես Պետրոսն ու Հովհաննեսն արեցին։


Հերոսներ` հեղինակ, երկու փարիսեցի, երկու դատավոր, Պետրոս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:43 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)