STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 035 (Rendezvous in Jerusalem) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
35. Հանդիպում ԵրուսաղեմումՄարդիկ եկել էին տարբեր վայրերից։ Շատերը նույնիսկ այլ երկրներից էին եկել։ Նրանք հավաքվեցին Երուսաղեմում, որ Պենտեկոստեն տոնեն։ Հազարավոր մարդիկ քայլում էին փողոցներով։ Այդ օր Հիսուսի աշակերտները հավաքվեցին տանը, որ աղոթեն միասին։ Հանկարծ նրանք քամու ձայնի պես ուժեղ ձայն լսեցին։ Դրսի մարդիկ նույնպես լսեցին ձայնը։ Ի՞նչ կարող էր դա լինել։ Մի բան էր պատահել։ Կրակե բաժանված լեզուներ երևացին, և նստեցին աշակերտների վրա։ Ի՞նչ էր նշանակում այդ հրաշքը։ Այս հիանալի փորձառությունը նվեր էր Հիսուսից։ Նա Իր աշակերտներին Սուրբ Հոգին տվեց։ Նա Իր ընկերներին չէր մոռացել։ Սուրբ Հոգու միջոցով Հիսուսը միշտ Իր զավակների հետ է։ Նա Մխիթարիչ է, Խորհրդատու և Ուղեկից։ Նրա միջոցով Աստծո զավակները միշտ կապի մեջ են Հիսուսի հետ, Ով Երկնքում է։ Մարդիկ զարմացած կանգնած էին տան դիմաց։ Տղամարդ. - Ի՞նչ է սա նշանակում։ Անչափ ուրախ աշակերտները ամբոխին պատմեցին Հիսուսի մասին։ Պատկերացրո՛ւ՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ուրիշ երկրներից էին եկել, հասկանում էին նրանց։ Յուրաքանչյուրը լսեց Հիսուսի ընկերների խոսքը իր լեզվով։ Նրանք խոսում էին տարբեր լեզուներով, որոք երբևէ չէին սովորել։ Հիսուսն էր այն Մեկը, ով դա արեց։ Ոմանք ծաղրեցին նրանց։ Ծաղրող. - Հա՛հ, դուք բոլորդ պարզապես խմած եք, առավոտյան այս ժամի՞ն։ Եվ Պետրոսը խոսեց։ Պետրոս. - Ո՛չ, մենք խմած չենք։ Աստված կատարեց Իր խոստումը և մեզ Սուրբ Հոգուն ուղարկեց։ Նա ավելի մանրամասն խոսեց Հիսուսի մասին, թե ինչպես Նա մահացավ և հարություն առավ և հիմա ապրում է Երկնքում։ Տղամարդ. - Այդ Պետրոսը չէ՞ր, ով վերջերս ասաց, որ Հիսուսին չի ճանաչում։ Կին. - Նա՛ է։ Նա մի փոքր էլ չի վախենում։ Նա ամբողջությամբ փոխվել է։ Սուրբ Հոգու միջոցով Աստված Պետրոսին դարձրեց անվախ վկա։ Եվ այն, ինչ Պետրոսը խոսում էր ամբոխին, խոսում էր ամբողջ սրտով։ Տղամարդ. - Ի՞նչ պետք է անենք։ Կին. - Մենք շատ վատ բաներ ենք արել։ Պետրոս. - Հավատացե՛ք Տեր Հիսուսին, և Աստված կփրկի ձեզ՝ տալով ձեզ Սուրբ Հոգին։ 3000 մարդ արեցին դա։ Նրանք աղոթքով դիմեցին Հիսուսին և փրկվեցին։ Պենտեկոստեի տոնախմբությունից հետո աշակերտները նոր ուրախություն ունեցան։ Հերոսներ` հեղինակ, ծաղրող, Պետրոս, տղամարդ, կին։ © Copyright: CEF Germany |