STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 137 (The destination indicator 5)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

137. Ճանապարհի ուղեկցորդը 5


Աղջիկ. - Կյանքի դպրոց։ մաս 4։ Նպատակակետի առաջնորդը։

(Երթևեկության աղմուկ)։

Լենա. - Իսկ հիմա՞ որ կողմ։

Քրիստինե. - Անհեթեթությո՛ւն է, ցուցանակները դեպի իմ տուն տանող ճանապարհի ցուցանակների վրա է փակցված։

Լենա (մեղադրանքով). - Հիանալի է, իսկ հիմա ի՞նչ պետք է անենք։

Քրիստինե. - Այնտեղ ուղղություն ցույց տվող նշան կա։

Արդյոք աղջիկները հասա՞ն իրենց նպատակին։ Լավ է, որ կան մեզ առաջնորդող ցուցանակներ, և ոչ միայն ճանապարհային, այլ նաև մեր կյանքի համար։ Գիտեի՞ր, որ Աստված է մեզ ուղղություններ տալիս։

Տղա. - Ինչպիսի՞ տեսք ունեն դրանք։

Նրանք ձեռքեր ու ոտքեր ունեն, ականջներ ու բերան՝ Փիլիպպոսի պես։ Այս ուղեկցողը գիտեր, թե որն է Աստծո մոտ տանող միակ ճանապարհը։ Նա շատ լավ էր կարողանում բացատրել դա։ Նա շատերին ցույց տվեց դեպի Հիսուսը տանող ճանապարհը։

Հրեշտակ. - Փիլիպպո՛ս, գնա՛ հարավ՝ այն ճանապարհը, որը Երուսաղեմից դեպի Գազա է տանում։

Աստված Փիլիպպոսի կարիքն ուներ։ Աստված քո կարիքն ունի։ Նա այն մարդկանց կարիքն ունի, ովքեր գիտեն ճանապարհը։ Արդյոք Հիսուսի համար ճանապարհի ցուցիչ կլինե՞ս։

Դու շատ բան կարող ես սովորել Փիլիպպոսից։ Նա երբեք չասաց։ «Այսօր հավես չունեմ»։

Նա միանգամից հնազանդվում էր։ Նա այդ փոշոտ ճանապարհին միայնակ չէր. Այդ ճանապարհով անցնում էր Եթովպիայի թագուհու բարձր պաշտոնյաներից մեկը մեծ կառքով։ Նա ավելի քան 193 կիլոմետր էր անցել, որ Երուսաղեմում երկրպագություն անի։ Նա, իր կառքի մեջ նստած, կարդում էր իր հետ վերցրած մագաղաթից, որի մեջ Եսայու մարգարեություններն էին գրված։ Ապա Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց, որ գնա և հասնի կառքին։

Փիլպպոս. - Կարդացածդ արդյոք հասկանո՞ւմ ես։

Եթովպացի. - Ո՛չ, քանի որ ոչ մեկը չունեմ, որ ինձ բացատրի։ Արի՛, նստի՛ր ինձ հետ և բացատրի՛ր, թե ինչ է սա նշանակում։

Փիլիպպոս. - Դու կարդում ես Հիսուսի մասին։ Նա է դեպի Աստծուն գնալու միակ ճանապարհը։ Հավատա՛ Նրան, և Նա քեզ կառաջնորդի դեպի քո կյանքի ավարտը և այն կյանքում, որը դեռ գալու է։

Եթովպացի. - Ես հավատում եմ, որ Հիսուսն Աստծո Որդին է։

Փիլիպպոսը ուղեկցորդ էր, ով դեպի Հիսուսը տանող ուղղությունն էր ցույց տալիս։ Եվ այս պաշտոնյան հետևեց նրա ցուցումներին։

Նրա սիրտը գտավ ճիշտ ճանապարհը։ Նա մեծ ուրախությամբ տուն վերադարձավ։ Այս դեպքից այսքան տեղեկություն ունենք։

Հուսով եմ, որ դու դեպի Աստծուն տանող միակ ճանապարհը գիտես և ուրիշների համար էլ ուղեկցորդ ես տանը, դպրոցում, ընկերական շրջապատում և միգուցե մի օր Չինաստանում, որտեղ դեպի Հիսուսն ուղղություն ցույց տվողների մեծ կարիք կա, ինչպես նաև Աֆրիկայում, Ասիայում։ Միլիոնավոր մարդիկ ուղեկցող չունեն և դեռևս չեն լսել, որ Հիսուսն է միակ ճանապարհը դեպի Աստված։


Հերոսներ՝ հեղինակ, տղա, աղջիկ, Լենա, Քրիստինե, հրեշտակ, Փիլիպպոս, եթովպացի։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:03 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)