STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 092 (A man-eating tiger 4)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

92. Մարդակեր վագրը 4


Սահիբ Գրաբ. - Ռի՛նգու, ի՞նչ է պատահել։ Ինչո՞ւ ես այդքան մտահոգ։

Ռինգու. - Սահի՛բ, մենք գնում ենք վագր որսալու։ Մարդակեր վագրը մեր գյուղի շրջակայքում պտտվում է։

Սահիբ Գրաբ. - Եվ իրենց հետ գնո՞ւմ ես։

Ռինգու. - Այո՛, բայց ի՞նչ կլինի, եթե նա հարձակվի, կամ չար ոգիները գան։

Սահիբ Գրաբ. - Կա մեկը, Ով կպաշտպանի քեզ։ Նա ավելի հզոր է և ամեն բան կարող է անել։ Նա ավելի հզոր է, քան չար ոգիները. դա Հիսուսն է։ Աստվածաշունչն ասում է, որ Նա եկավ, որ չար ոգիների ուժից ազատի մեզ։

Ռինգու. - Հիսուսն իսկապես ավելի հզոր է, քան նրա՞նք։

Սահիբ Գրաբ. - Այո՛, շատ ավելի հզոր է։

Ռինգու. - Ես ուզում եմ քեզ նման հավատալ Նրան։

Ռինգուն հասկանում էր, որ Հիսուսի կարիքն ուներ։ Նա աղոթեց և Հիսուսին իր կյանք հրավիրեց։ Նա անտեսանելի Աստծո հետ խոսեց և համոզված էր, որ Հիսուսը լսեց իրեն։

Սահիբ Գրաբ. - Ռինգո՛ւ, դու միշտ կարող ես խոսել Հիսուսի հետ և խնդրել, որ քեզ օգնի, նույնիսկ վագրի որսի ժամանակ։

Մի քանի ժամ հետո գնալու ժամանակն էր։ Տղամարդիկ վերցրին զենքերը, իսկ Ռինգուն՝ լույսը։ Նրանք շատ լուռ բարձրացան հին ծառի վրա, որը խմելու լճի կողքին էր։ Որսորդները շատ լարված էին, երբ հսկում էին տարածքը։ Ռինգուն լուռ աղոթում էր։

Ռինգու. - Տե՛ր Հիսուս, խնդրում եմ օգնի՛ր մեզ, որ առանց ուրիշ մարդկանց վնաս հասցնելու՝ սպանենք վագրին։ Տեսնո՞ւմ եք։ այնտեղ ինչ-որ բան է շարժվում։

Ռինգուն ամուր բռնեց հայրիկի ձեռքը։ Նա դժվարությամբ էր շնչում։ Վագրը հասավ ցուլի սատկած մարմնին, որը դրված էր որպես ծուղակ։ Վագրը հարձակվեց դրա վրա, հետո նայեց վերև, և ամեն բան շատ արագ տեղի ունեցավ։ (Կրակոցի ձայն)։

Հայրիկ. - Սարսափելի՛ է, ծուռ կրակեցի։

Տղամարդ. - Զգուշացե՛ք, նա գալի՛ս է, նա մեզ վրա է ցատկելու։

Հայրիկ. - Ռինգո՛ւ, լապտերի լույսը պահի՛ր նրա աչքերին, կուրացրո՛ւ նրան։

Ռինգու. - Օգնե՛ք, լույսը շատ թույլ է։ Տե՛ր Հիսուս, ի՞նչ անեմ։

Ռինգուն իր ամբողջ ուժով լապտերը հարվածեց գետնին։ Վագրը գնաց դեպի լույսը։ Կրակոցի ձայն հնչեց։

Վագրը ևս մեկ անգամ վեր ցատկեց և վիրավորված գլորվեց երկար խոտերի մեջ։ Ռինգուի հայրը լիցքավորեց իր զենքը, քաշեց ձգանը (կրակոցի ձայն), և վտանգավոր կենդանին ընկավ գետնին։

Բոլորը հանգիստ շունչ քաշեցին, և Ռինգուն լուռ աղոթեց։

Ռինգու. - Տե՛ր, շնորհակալ եմ, որ օգնեցիր մեզ։

Աստված ոչ ոքի չի լքում։ Իսկ դու Նրա հետ ի՞նչ փորձառություն ես ունեցել։

Դու կարող ես ինձ գրել և պատմել, թե ինչպես է Աստված պատասխանել քո աղոթքներին։


Հերոսներ՝ հեղինակ, Ռինգու, Սահիբ Գրաբ, հայրիկ, տղամարդ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:54 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)