STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 067 (Proof of Jesus)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

67. Հիսուսի ապացույցը


Սառա. - Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ այս ամենը ճշմարտություն է։

Ի՞նչ նկատի ունես։

Սառա. - Հիսուսի մասին։ Կարո՞ղ ես ապացուցել, որ Նա իրոք Աստծո Որդին է։

Կարո՞ղ ես ապացուցել, որ դու ես Սառան։

Սառա. - Իմ ինքնության քարտով։ Վա՛տ է, որ Հիսուսը չուներ դա։

Ես քեզ ցույց կտամ Հիսուսի ինքնության քարտերը։

Սառա. - Նա ինքնության հինգ քարտ ունե՞ր։ Ճի՞շտ ես ասում։

Հիսուսն Իր առաջին ինքնության քարտը Աստծուց ստացավ։ Նրա մկրտության ժամանակ Երկնքից ձայն լսվեց։

Աստված (արձագանքով). - «Սա՛ է Իմ սիրելի Որդին, հավատացե՛ք Նրան»։

Ինքնության երկրորդ քարտը Աստվածաշունչն է։ Աստծո Որդու մասին յուրաքանչյուր մարգարեություն՝ հարյուր տոկոսով իրականացավ։

Աստծո Որդու երրորդ ապացույցը Նրա հարությունն է։ Նա ո՛ղջ է։ Շատ վկաներ տեսել են Նրան։

Եվ մարդիկ տվեցի Նրան Իր ինքնության չորրորդ քարտը։ Մարդիկ, ովքեր ճանաչում էին Նրան ասացին։

Տղամարդ. - Նա իրոք Աստծո Որդին է։

Սառա. - Մեկ ինքնության քարտ պակասում է։

Արի՛ ինձ հետ և Կանայում ցույց կտամ ապացույցը։ Հարսանեկան խնջույք էր։ Հարսի և փեսայի հետ ամբողջ քաղաքը յոթ օր շարունակ տոնում էին հարսանիքը։ Հիսուսը և Իր ընկերները նույնպես հրավիրված էին։ Ի դեպ, նրանք նույնպես համոզված չէին՝ Հիսուսն Աստծո Որդի՞ն է, թե՞ ոչ։

Հյուրերը ուրախ էին։ Նրանք պարեցին, երգեցին, կերան և խմեցին։ Եվ ահա մի բան պատահեց․ գինին վերջացավ։ Տանն այլևս ոչինչ չկար խմելու։

Սառա. - Ինչ ամո՜թ է։

Մարիամն առաջինը նկատեց։ Նա ասաց Հիսուսին դրա մասին։ Հիսուսը ծառաներին ասաց։

Հիսուս. - Ջրի կարասները մինչև վերջ ջրո՛վ լցրեք։

Նրանք մոտավոր 605 լիտր ջուր լցրեցին կարասների մեջ։ Իսկ հիմա՞։

Հիսուս. - Լցրե՛ք բաժակի մեջ և տարե՛ք սեղանապետի մոտ։ Նա պետք է համը տեսնի։

Սեղանապետը մի կում արեց և արագ գնաց փեսայի մոտ։

Սեղանապետ. - Որտեղի՞ց ձեզ այս գինին։ Ես կյանքիս մեջ այսպիսի լավ բան չեմ խմել։

Հիսուսը մաքուր ջուրը վերածեց լավագույն գինու։

Սա Հիսուսի կատարած առաջին հրաշքն էր։ Հրաշքները ապացույց են, Հիսուսի ինքնության քարտն են՝ ցույց տալու, որ Նա իրո՛ք Աստծո Որդին է։ Աշակերտները տեսան հրաշքը և հավատացին Հիսուսին։

Ինքնության հինգ քարտ Աստծո Որդու համար։ Սրանք բավարար ապացույցներ են ինձ համար։ Ես հավատում եմ նրան, իսկ դո՞ւ։


Հերոսներ` հեղինակ, Սառա, Աստծո ձայն, տղամարդ, Հիսուս, սեղանապետ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:49 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)