STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 062 (Finally at the goal 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

62. Վերջապես վերջնագծում 2


Հիասթափված մոգերը թագավորի պալատից հեռացան և գնացին դեպի Երուսաղեմ։

Ահա թե նրանք որտեղ փնտրեցին Հիսուսին՝ նորածին Թագավորին։ Նրանք եկել էին, որ երկրպագեն Նրան և ցույց տան աշխարհին, որ Հիսուսն է իրենց կյանքի Տերը։

Սակայն նրանք Հիսուսին Երուսաղեմում չգտան։ Արդեն մութ էր, երբ հեռացան քաղաքից։

Առաջին իմաստուն մարդ. - Ինչո՞ւ էր Հերովդես թագավորն այդքան տխուր։

Երկրորս իմաստուն մարդ. - Եվ ինչո՞ւ էր ուզում իմանալ, թե ճիշտ երբ է աստղը երևացել։

Առաջին իմաստուն մարդ. - Ահա՛ այն, նորի՛ց այն աստղը, որ ցույց տվեց մեզ, որ հրեաների Թագավորն է ծնվել։

Բաբելոնացի տղամարդիկ շատ ուրախացան, երբ տեսան աստղը։

Պատկերացրե՛ք՝ աստղը երկնքում գնում էր նրանց առջևից և ցույց էր տալիս ճանապարհը դեպի Բեթլեհեմ։

Ուղիղ ինչ-որ տան վերևում աստղը կանգ առավ։ Այն տան վերևում, ուր Մարիամն ու Հովսեփն էին ապրում փոքրիկ Հիսուսի հետ։

Նրանք մարդահամարից հետո այնտեղ տուն էին գտել և բնակվում էին, երբ մնացած բոլորը վերադարձել էին իրենց տներ։

Եվ ահա իմաստուն մարդիկ վերջապես հասել էին իրենց որոնման վերջնակետին։

Նրանք մտան տուն և գտան Մարիամին ու Հովսեփին։ Եվ իրենց իսկ աչքերով տեսան փոքրիկ Հիսուսին՝ Թագավորին, Ում Աստված էր ուղարկել։

Նրանք զարմանքով խոնարհվեցին Հիսուսի առջև և երկրպագեցին Նրան։

Նրանք ցանկանում էին պատկանել Հիսուսին։ Նրանք ցանկանում էին, որ իրենց կյանքի Թագավորը Հիսուսը լինի և կառավարի իրենց կյանքը։

Իսկ Հիսուսը նո՞ւյնպես քո Թագավորն է։ Թույլ տալի՞ս ես Նրան՝ առաջնորդելու քեզ քո կյանքում։

Ավելի լավ բան չկա, որ կարող ենք ունենալ, քան Հիսուսին մեր կյանքում որպես Թագավորի ունենալը։

Իմաստուն մարդիկ պատկանում էին Հիսուսին։ Նրանք բացեցին իրենց նվերները։ նրանք շատ շնորհակալ էին։ Հավիտենական Թագավորի նվերներն էին ոսկին, անուշահոտ կնդրուկն ու զմուռսը։

Ամենաթանկ նվերը, որ պետք է Նրան տանք, դա մեր կյանքն է։ Ով Հիսուսին է տալիս իր կյանքը, մեծապես պարգևատրվելու է։


Հերոսներ` հեղինակ, երկու իմաստուն մարդ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:48 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)