Home -- Armenian -- Perform a PLAY -- 018 (Breakfast per airmail 3)
18. Նախաճաշ օդային փոստով 3
Եղիան արագ քայլերով հեռացավ արքայի ամրոցից։ Ամեն բան պարզ էր. նա չէր կարող ոչ մի վայրկյան կորցնել, քանի որ Աստծուց չվախեցող արքան ամեն բան կաներ, որ իրեն սպաներ։ Նա վախեցած չէր, քանի որ գիտեր՝ Աստված հավատարիմ է և իրեն չի թողնի։
Աստված մարգարեի հետ շատ հստակ խոսեց։
Աստված. - Եղիա՛, հեռացի՛ր այստեղից։ Գնա՛ արևելք և բնակվի՛ր Քերիթի վտակի մոտ։ Այնտեղ կարող ես վտակից ջուր խմել, իսկ ուտելիքը Ես կապահովեմ քեզ համար։
Գիտե՞ս՝ Աստված ինչպես դա արեց։
Նա ագռավներ էր ուղարկում, ովքեր Եղիային հաց և միս էին տանում։ Այս հրաշքն իսկապես տեղի ունեցավ։ Աստված առավոտյան և երեկոյան ուտելիք էր ուղարկում Եղիային օդային փոստով։
Աստված հավատարիմ է։ Նա Իր ծառային տալիս էր այն, ինչի կարիքն ուներ։ Թաքնվելու վայր, ուտելիք և ջուր։
Այն ժամանակ շատ մարդիկ դժվար կյանքով էին ապրում։ Չկար անձրև, չկար բերք, չկար ուտելիք։ Վերջ ի վերջո Քերիթի վտակն էլ ցամաքեց։ Դրանից հետո Աստված Եղիային ցույց տվեց ուրիշ ճանապարհ դեպի Սարեփթա, որը սահմանից այն կողմ էր։
Քաղաքի մուտքի մոտ նա մի կնոջ ասաց.
Եղիա. - Ինձ մի բաժակ ջուր և մի կտոր հա՛ց տուր։
Կինը նայեց նրան և հոգնած ձայնով պատասխանեց։
Կին. - Ես ոչ մի ուտելիք պատրաստելու պարագա չունեմ։ Միայն մի բուռ ալյուր ունեմ կարասի մեջ և մի քիչ յուղ։ Սա այն ամենն է, ինչ ունեմ։ Ես պատրաստվում էի իմ և որդուս համար դա եփելու, որ ուտենք, նոր մեռնենք։
Եղիա. - Մի՛ վախեցիր, Աստված է ինձ քեզ մոտ ուղարկել։ Նա ասաց, որ քո կարասիցդ ալյուրը չի վերջանալու ու կուժից յուղը չի պակասելու, քանի դեռ երաշտ է։
Աստված հավատարիմ է։ Ինչ որ Նա խոստանում է, միշտ կատարում է։
Ալյուրը չէր վերջանում, յուղը չէր վերջանում, և կինն ամեն օր օգտագործում էր դրանք, որ ուտելու բան պատրաստի։ Եղիա մարգարեն, կինը և իր որդին միշտ ունեին այն, ինչ իրենց անհրաժեշտ էր։ Արդյոք սա հիանալի չէ՞։
Աստված հավատարիմ է։ Դու միշտ կարող ես հույսդ Նրա վրա դնել։
Հերոսներ՝ հեղինակ, Աստված, Եղիա, կին։
© Copyright: CEF Germany