STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 170 (Halloween – without me 2)

Previous Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

170. Հելոուինն առանց ինձ 2


Նարե. - Ես կարծում էի, որ Հելոուինը հրաշալի տոն է, և վախենալու ամեն բան զվարճանքի համար է։ Բայց երբ հասկացա, որ դրա միջոցով սատանան է փառավորվում, այլևս սկսեցի չտոնել այն։

Նարեն միակը չէ, ով դադարել է Հելոուինի տոնակատարություններին մասնակցել։

Կարեն. -Ես հեռու եմ մնում կմախքներից ու սարսափազդու դիմակներից, սարդի արյունով ապուրից նույնպես, յա՛խկ, զզվելի է։

Աղջիկ. - Անգլերենի դասին մենք միայն Հելոուինի մասին ենք խոսել։ Իմ հայրը ասել է ուսուցչուհուս, որ այն կախարդության հետ կապված արմատներ ունի։ Դա նշանակում է, որ ներկա են անտեսանելի ուժեր։ Դրանից հետո ինձ այդ դասից ազատեցին։

Եվ ինչո՞ւ Ռաֆայելն այլևս մեծ ոգևորություն չունի Հելոուինը տոնելու։

Ռաֆայել. - Ես հավատո՛ւմ եմ Աստծուն և նախընտրում եմ անել այն, ինչ Նա է ասում։

Կարդա այս համարն Աստվածաշնչից՝ Բ Օրինաց 18։19-րդ համարը։

Ռաֆայել. - Մի՛ ընդօրինակիր այլ ազգերի գարշելի սովորությունները։

Աստված սեր է։ Նա նախազգուշացնում է, քանի որ սիրում է մեզ։ Նրա պատվիրանները բարի են։ Ով լսում է Նրան, երբեք չի՛ ընկնի սատանայի ծուղակը։

Անահիտ. - Ես առաջ չգիտեի, որ Հելոուինի հետևում չար բան կա, բայց երբ կարդացի մի թերթիկում, զարմացած էի։ Այժմ ես բոլորին նախազզուշացնում եմ դրա մասին։ Եվ իմ ուսուցչուհին թույլ տվեց, որ այդ թերթիկը բարձրաձայն կարդամ դպրոցում։ Կարծում եմ, որ ես միայնակ չեմ, ով այս մասին նոր է իմացել։ Բայց ես հիմա կարող եմ ասել։ Հելոուին առանց ինձ։ Հույս ունեմ, որ շատերը նույնպես դա կասեն։ Եթե ես ավելի շուտ իմանայի, որ Հելոուինը սատանայի տոնն է, ապա երբեք չէի մասնակցի դրան։

Միգուցե սրանից առաջ չես իմացել և մասնակցել ես։ Զղջո՞ւմ ես դրա համար։ Մի՛ վախեցիր. Հիսուսը հաղթո՛ղ է։ Աղոթի՛ր. Նա կլսի քեզ։ Կարող ես Նրան ասել։

Տղա. - Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ։ Ների՛ր ինձ, որ մասնակցել եմ Հելոուինին։ Ես այլևս չեմ մասնակցելու։ Հիմա ուզում եմ ապրել Քեզ համար և կարդալ Քո խոսքը՝ Աստվածաշունչը։ Ես հավատո՛ւմ եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ մահացար իմ մեղքերի համար։ Ամե՛ն։

Հիսուսն այսպիսի աղոթքներին անմիջապես պատասխանում է։ Նա ներում է, քանի որ սիրում է քեզ։ Երբ Նրան քո կյանք թողես, Նա կպաշտպանի և միշտ քեզ հետ կլինի։

Արա՛ այն, ինչ արեց Անահիտը։ ուրիշներին էլ պատմի՛ր, թե ով է թաքնված Հելոուինի հետևում։ Միգուցե նրանք էլ հավատան Հիսուսին և ասեն Հելոուին առանց ինձ։


Հերոսներ՝ հեղինակ, Նարե, Կարեն, աղջիկ, Ռաֆայել, Անահիտ, տղա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:10 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)