Home -- Armenian -- Perform a PLAY -- 065 (Missing for three days)
65. Երեք օր անհայտ
(Ճանապարհին ճամփորդների ձայներ)։
Առաջին ճամփորդ. - Ես այս տոնակատարությունը շուտ չեմ մոռանալու։
Երկրորդ ճամփորդ. - Այն հրաշալի էր։
Առաջին ճամփորդ. - Մենք արտոնյա՛լ ենք։ Մենք Աստված ունենք, ով ազատեց մեզ։ Հաջորդ տարի ես նորից եմ գնալու Երուսաղեմ։
Մարիամ. - Խաղաղությո՛ւն ձեզ։ Տեսե՞լ եք իմ որդուն։
Հովսեփ. - Նա կորե՛լ է։ Նա տասներկու տարեկան է։
Երկրորդ ճամփորդ. - Միգուցե նա ուրիշների հետ է քայլում։
Մարիամը և Հովսեփը Հիսուսին էին փնտրում։ Հիսուսն առաջին անգամ էր նրանց հետ Երուսաղեմում։
Մարիամ. - Հովսե՛փ, ես անհանգստանում եմ Նրա համար։
Հովսեփ. - Մենք պետք է վերադառնանք և քաղաքում փնտրենք Նրան։
Նրանք ամեն տեղ հարցնում էին իրենց տասներկու տարեկան որդու մասին։ Ոչ ոք չէր տեսել Հիսուսին։ Երեք օր անց նրանք վերջապես Նրան տաճարում գտան։ Նրանք ապշած էին, քանի որ Նա Աստծո Տանն էր և ուսուցիչների հետ քննարկում էր Աստծո Խոսքը։ Ուսուցիչները նույնպես զարմացած էին Նրա հարցերից և պատասխաններից։
Մարիամ. - Ինչո՞ւ ես մնացել այստեղ։ Մենք անհանգստացել և ամենուր քեզ էինք փնտրում։
Հիսուս. - Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես Իմ Հոր տանը պետք է լինեմ։
Առաջին անգամ Հիսուսն Աստծուն Իր Հայրն անվանեց և այսպես էր ներկայացնում Իրեն՝ որպես Աստծո Որդու։
Եվ Հիսուսը՝ Աստծո Որդին, մի ժամանակ քեզ պես երեխա էր։ Նա մարդ էր։ Նա ծիծաղեց կամ հոգնեց քեզ պես։ Նա միշտ հնազանդվեց Իր ծնողներին, ինչպես դու ես միշտ հնազանդվում։ Ես կարծում եմ՝ մտքումդ ծիծաղում ես։ Դու միշտ չէ, որ հնազանդվում ես ծնողներիդ, այնպես չէ՞։
Աստվածաշունչն ասում է։ «Երեխանե՛ր, հնազանդվե՛ք ձեր ծնողներին»։ Հիսուսը միշտ հնազանդվում էր։ Նա երբեք ոչ մի սխալ բան չի՛ ասել կամ արել։ Նա երբեք չի՛ ստել, երբեք չի՛ գողացել։ Նա անմեղ էր։ Հնազանդվելը Նրա համար ուրախություն էր։ Դրա համար էլ նա Մարիամի և Հովսեփի հետ վերադարձավ Նազարեթ։
Եթե ուզում ես հնազանդվել Հիսուսին, Նա կօգնի քեզ՝ հետևելու Իր օրինակին։ Խնդրի՛ր Նրան, և Նա կների քո բոլոր անհնազանդությունները։
Երբ որոշես Նրա հետ ապրել, Հիսուսը կօգնի քեզ, որ ապրես Աստծուն հաճելի կյանքով։
Երբ Հիսուսն ապրում է քո սրտում, նույնիսկ աղբ թափելը կամ ափսեները լվանալը զվարճանք կլինի։ Արժե ապրել Հիսուսի հետ։
Հերոսներ` հեղինակ, երկու ճամփորդ, Մարիամ, Հովսեփ։
© Copyright: CEF Germany