STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 053 (Envy has terrible consequences 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

53. Նախանձը սարսափելի հետևանքներ ունի 1


Քույր կամ եղբայր ունե՞ս։ Իրար հետ համերա՞շխ եք, թե երբեմն վիճում և վատ բառեր եք իրար ասում։ Իսկապես մենք պետք է սովորենք, թե ինչպես միմյանց հետ համերաշխ լինել։

Հակոբի ընտանիքում դեռևս սա չէին սովորել։ Նրանց պատմությունը կարդում ենք Աստվածաշնչում։ Պարկերացրե՛ք՝ նրանք տասներկու եղբայր էին։ Շատ բան էր կատարվում նրանց տանը։

Առաջին եղբայր. - Բավակա՛ն է, Հովսեփը միշտ լավագույն վերաբերմունքին է արժանանում։

Երկրորդ եղբայր. - Այս ճստիկը միշտ ստանում է ուզածը։

Առաջին եղբայր. - Մենք քրտնաջան աշխատում ենք, իսկ հայրիկը նրան է տալիս, ինչ ուզում է։

Երկրորդ եղբայր. - Ա՜խ այդ փսլնքոտը։ Տեսել ե՞ս դրա նոր վերարկուն. հայրիկն է տվել։

Առաջին եղբայր. - Հայրիկը նրան ավելի շատ է սիրում, քան մեզ։ Սա ճիշտ չէ։

Եղբայրները նախանձում էին։ Երբևէ այդպես մտածել կամ խոսե՞լ ես։ Քո սրտում նախանձը վատ հետևանքներ կառաջացնի։ Այն նման է ճյուղի, որը միա՛յն տալիս է վատ պտուղ՝ ագահություն, ատելություն, կռիվ։

Լավագույնը միանգամից Հիսուսին դիմելն է և Նրան խնդրելը, որ հանի նախանձը մեր սրտից։

Հովսեփի եղբայներն իրենց նախանձի համար Աստծուց ներում չխնդրեցին, և նախանձը գնալով ավելի ու ավելի էր մեծանում նրանց սրտում։ Նրանք ատում էին Հովսեփին և արհամարհում էին նրան։ Հովսեփը վիրավորվում էր դրանից և իրեն օտար էր զգում իր իսկ տանը, դրա հետ մեկտեղ նրան ծաղրում էին։ Սակայն նա նրանց արարքներին պատասխան չէր տալիս։ Աստված նրան զորություն էր տալիս այդ ամենին դիմանալու։ Աստված երազի միջոցով խոսեց Հովսեփի հետ։ Հաջորդ առավոտ նա իր եղբայրներին պատմեց դրա մասին։

Հովսեփ. - Ես երազում տեսա, թե ինչպես էինք ցորեն հավաքում և խրձեր պատրաստում։ Հանկարձ իմ խուրձը հայտնվեց մեջտեղում, իսկ ձեր խրձերը խոնարհվեցին իմ խրձի առջև։

Առաջին եղբայր. - Ի՞նչ է դա նշանակում։ Մեր թագավո՞րն ես ուզում դառնալ։

Հովսեփ. - Դրանից հետո ես տեսա, որ արևը, լուսինը և տասնմեկ աստղերը խոնարհվեցին իմ առջև։

Երկրորդ եղբայր. - Լռի՛ր, երազկո՛տ, դու քո մասին մեծ կարծիք ունես։

Ավելի լավ կլիներ, որ Հովսեփը չպատմեր, թե Աստված ինչ է ասել նրան իր երազների մեջ, քանի որ դրանից հետո իր եղբայրներն ավելի ատեցին նրան։ Նրանք նույնիսկ երազում էին, որ նա այլևս չապրի։ Տեսնո՞ւմ ես, թե նախանձն ինչ հետևանքներ կարող է ունենալ։

Նույնիսկ Հովսեփի հայրը նրան հանդիմանեց պատմած երազների պատճառով, սակայն Հովսեփը երազները մոռանալ չէր կարողանում։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։

Այս մասին ավելին կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ` հեղինակ, Հովսեփ, երկու եղբայր։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:46 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)