Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 124 (The best counselor 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

124. Լավագույն խորհրդատուն 1


Պետական այցի նախապատրաստական աշխատանքները մեծ արագությամբ էին ընթանում։ (Երաժշտություն)։ Դրոշները ծածանվում էին, և համեղ կերակուր էր մատուցվում։ Իսրայելի հարավում Հովսափաթ թագավորի ընդունելությունը անզուգական էր։ Արդյոք նա զգո՞ւմ էր, որ հրավերի նպատակն ուրիշ էր։ Աքաաբ թագավորը ճիշտ ժամանակին հասավ։

Աքաաբ. - Հովսափա՛թ թագավոր, ես կորցրել եմ Ռամովս քաղաքը և շատ եմ տխրել։ Կարո՞ղ ես ինձ օգնել քաղաքը նորից գրավելու։

Հովսափաթ. - Իհա՛րկե, դու կարող ես վստահել իմ զորքին։ Բայց արդյոք մենք չպե՞տք է սկզբում Աստծո կամքն իմանանք․ ես ուզում եմ միայն այնպես վարվել, ինչպես Նա է ցանկանում։

Շատ լավ է միշտ Աստծո հետ որոշումներ կայացնելը։ Հովսափաթ թագավորից կարող ես օրինակ վերցնել։ Ես վստա՛հ եմ, որ դա էր նրա կյանքի հաջողության գաղտնիքը։ Բոլորը սիրում էին Հովսափաթին։ Նա բազմաթիվ զինվորներ ուներ, և նրա ոչ մի թշնամի չէր համարձակվում իր երկրի վրա հարձակվել։ Նա շատ տեղերից նվերներ էր ստանում։

Աստված էր Հովսափաթին խորհուրդներ տվողը։ Նա իր բոլոր որոշումների մեջ Աստծուց էր խորհուրդ հարցնում։

Աքաաբ թագավորը շատ-շատ տարբեր էր, և նրան այդ առաջարկն ընդհանրապես դուր չեկավ։

Սա նաև քեզ հետ կարող է պատահել, երբ շրջապատումդ առաջարկես լսել Աստծուն։

Լավագույն բանը Աքաաբ թագավորի պես մարդկանց հետ համաձայնության չգալն է։

Աքաաբ. - Պարտադի՞ր է դա անելը։ Լա՛վ, ծառանե՛ր, կանչե՛ք մարգարեներին։ (Ոտնաձայներ)։

Աքաաբ. - Կարո՞ղ ենք հարձակվել Ռամովսի վրա։

Մարգարե. - Հարձակվե՛ք, դուք հաստատ հաղթելո՛ւ եք։

Այս ամենը Աքաաբ թագավորին դուր եկավ, սակայն ոչ Հովսափաթ թագավորին։ Նա լսել էր Աստծո ձայնը, որը չէր համապատասխանում մարգարեների ասածին։ Այդ 400 մարգարեները ստախոսներ էին, ստախոսներ, ովքեր ասացին Աքաաբին այն, ինչ նա էր ուզում լսել, քանի որ վարձատրվելու էին։

Հովսափաթ. - Ուրիշ մարգարե չկա՞, ումից կարող ենք հարցնել։

Աքաաբ. - Մեկը կա, բայց ես ատում եմ նրան։ Նա միշտ փորձանքներ է կանխատեսում։

Հովսափաթ. - Նրան այստե՛ղ բերեք։

Միքիան՝ Աստծո իրական մարգարեն, եկավ։

Աքաաբ. - Մի՛քիա, Ռամովսի վրա հարձակվե՞նք։

Սկզբում մարգարեն ասաց, որ անպայման կհաղթեք, քանի որ գիտեր, թե ինչ է ուզում լսել Աքաաբ արքան, բայց հետո լրջությամբ ասաց.

Միքիա. - Աստված ինձ ցույց տվեց, որ քո զինվորներն առանց հովվի գառների պես են լինելու։ Աքաա՛բ թագավոր, քո զորքն առանց քեզ է վերադառնալու։

Աքաաբ (ջղայնությամբ). - Լսեցի՞ք, նա ինձ իմ մահվան դատավճիռը տվեց։ Նրան անմիջապես բա՛նտը նետեք։

Հաջորդ թողարկմանը դու կիմանաս, թե ինչ եղավ։ Կշարունակե՞ս լսել։


Հերոսներ՝ հեղինակ, Հովսափաթ, Աքաաբ, Միքիա, մարգարե։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:00 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)