Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 125 (Deadly arrow 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

125. Մահացու նետը 2


Մի մարդը չորս հարյուրի դեմ համարձակվել էր ճշմարտությունն ասել։

Միքիա. - Աքաա՛բ թագավոր, Աստված չի ուզում, որ այս պատերազմը տեղի ունենա։ Եթե չլսես նրան, կվտանգես կյանքդ։

Աքաաբ. - Լսեցի՞ք դա, նա ինձ իմ մահվան դատավճիռն է տալիս, նրան բա՛նտը նետեք, հիմա՛։

Աքաաբ թագավորը չէր ուզում հնազանդվել Աստծուն։ Նա իր մտքում դրել էր հարձակում Ռամովսի վրա։

Ով որ չի հնազանվում Աստծուն, վտանգի տակ է դնում իր կյանքը։ Աքաաբի լրտեսները գաղտնալսել էին թշնամու պատերազմական ծրագիրը։

Լրտես. - Թշնամի զորքին հրաման է տրված, որ երբ Աքաաբի և իր զորքի դեմ կռվեք, դեպի զինվորները կրակ չբացե՛ք, այլ՝ թագավորի։

Բայց Աքաաբը խելացի էր։

Աքաաբ. - Հովսափա՛թ արքա, ես կկերպարանափոխվեմ, բայց դու քո թագավորական հանդերձով մնա, և միասին կգնանք կռվի։

Հովսափաթ արքան այդպես էլ արեց․ նա դեռևս ոչինչ չէր հասկացել։ Ինչո՞ւ նա չհնազանդվեց Աստծուն։ Նա որոշումները միշտ Աստծո օգնությամբ էր կայացնում։

Շատ ծանր մարտ էր. թշնամին թագավորի վրա էր կենտրոնացած։

Դուք վստահաբար կռահել եք, թե ինչ պատահեց։ Երբ թշնամին Հովսափաթ թագավորին տեսավ թագավորական հանդերձներով, մտածեց, որ դա Աքաաբ թագավորն է, և նա թշնամու համար դարձավ որպես նշանակետ։ Հովսափաթն աղաղակում էր իր կյանքի համար։ Հիմա նա ճշմարտությունն արդեն հասկացավ, որ ով չի հնազանդվում Աստծուն, վտանգում է իր կյանքը։ Հովսափաթն իր վերջին շնչում էր, բայց Աստված ստիպեց թշնամուն, որ դադարեն կրակել նրա վրա։

Զինվորներից մեկը ձգեց իր աղեղը և պատահաբար հարվածեց ու վիրավորեց Աքաաբ թագավորին։ Մայրամուտին նա մահացավ։ Նա կորցրեց իր կյանքը, քանի որ երբեք չէր հնազանդվում Աստծուն։

Իսկ Հովսափաթը խելքի եկավ։ Այդ դեպքից հետո նա առանց Աստծո որոշումներ կկայացնե՞ր։

Ով որ չի հնազանդվում Աստծուն, վտանգում է իր կյանքը։ Հովսափաթ արքան թույլ տվեց՝ իրեն համոզեն, որ չգնա Աստծո ճանապարհով, իսկ հետո փոշմանեց։

Նույնիսկ եթե ընկերներդ մտածեն, որ Աստծուն հնազանդվելը նորաձև չէ, եղի՛ր այն ձկան պես, ով ջրի հոսանքին հակառակ է լողում։ Կապ չունի, թե ուրիշներն ինչ կմտածեն, հնազանդվի՛ր Աստծուն, և խորհուրդնե՛ր ընդունիր միայն այն մարդկանցից, ովքեր սիրում են Հիսուսին։

Ով որ չի հնազանվում Աստծուն, վտանգում է իր կյանքը։ Իրական ուրախություն է, երբ հնազանվում եմ Աստծուն, քանի որ Նա միայն լավագույնն է ուզում ինձ համար։


Հերոսներ՝ հեղինակ, Աքաաբ, Միքիա, լրտես։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:00 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)