Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 110 (Only 8 and already King)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

110. Ընդհամենը 8 տարեկան, բայց արդեն թագավոր


(Կռվի ձայն)։ Դավադրություն Ամոն թագավորի դեմ։

Նրա անունը նշանակում էր հավատարիմ և վստահելի, սակայն նա այդպիսին չէր, հատկապես Աստծո հետ հաղորդակցության մեջ։ Նա պաշտում էր կուռքերին, որոնք փայտից և քարից էին պատրաստված։ Կռապաշտությունը մեծ անարգանք է Աստծուն։

Սպասավոր. - Մենք պատրաստվում ենք սպանելու նրան. նա իր սենյակում է։

(Դռան բացվելու, աղաղակի և լացի ձայն)։

Ամոն թագավորը սպանվեց իր իսկ սպասավորի կողմից, և նրա որդին դարձավ նոր թագավորը։

Երբևէ լսե՞լ ես Հովսիայի մասին։ Նա ութ տարեկան էր, երբ դարձավ թագավոր։

Արդյոք նա իր հոր պես կանարգե՞ր Աստծուն, թե՞ սիրում էր Աստծուն։

Աստվածաշունչը հրաշալի կերպով է նկարագրում նրա կյանքը․ Հովսիան անում էր այն, ինչ հաճելի էր Աստծուն։

Կարո՞ղ են այս խոսքերով քեզ նույնպես նկարագրել։ Սա կարող է քո կյանքի նշանաբանը լինել, քանի որ Հիսուսը ներում է մեր այն արարքները, որոնք Աստծուն հաճելի չեն։ Դու կարող ես խնդրել Նրան ներել քեզ, Նա կլսի քեզ։

Հովսիան սիրում էր Աստծուն և երբ մեծացավ, ամբողջ երկրի կուռքերը ոչնչացրեց։ Ամեն բան, որն անպատվում էր Աստծուն, ոչնչացված էր։

Արդոք դու կարիք ունե՞ս քո կյանքից հանելու որոշ բաներ, որոնք հաճելի չեն Աստծուն՝ անպարկեշտ տեսանյութեր կամ ամսագրեր, որոնք գուցե քո մահճակալի տակ են կամ պահարանիդ մեջ։

Հովսիան ամեն բան կանոնակարգեց։ Նա այդ ամենը պատրաստակամորեն արեց, քանի որ սիրում էր Աստծուն։

Հովսիա. - Պարզապես նայե՛ք տաճարին. Աստծո տունը աղբանոցի է նման։ Սա անարգանք է Աստծուն։ Գնե՛ք շինարարական պարագաներ և անցե՛ք աշխատանքի։

(Շինարարության ձայն)։

Քահանայապետ. - Տեսեք՝ ինչ մագաղաթներ եմ գտել այն անկյունից։ Եկե՛ք, պետք է սա տանենք Հովսիա թագավորի մոտ։

Աստծո Խոսքը դրված էր անկյունում։ Պարզից էլ պարզ է, որ Աստված նրանց կյանքում առաջնային չէր։

Քահանայապետ. - Հովսի՛ա թագավոր, մենք այս մագաղաթները փլատակներում գտանք։

Հովսիա թագավոր. - Բարձրաձայն կարդացե՛ք։

Թագավորը լսեց, թե Աստված ինչ է արել այն մարդկանց, ովքեր չէին սիրել Նրան իրենց ամբողջ սրտով։

Նա ցնցված նստեց գետնին և սկսեց լացել։ Նա զղջում էր, որ իր ժողովուրդն այդքան անարգել էր Աստծուն։

Այս դեպքից շատ չանցած Աստված նրան ասաց։

Աստված. - Ես պատժելո՛ւ եմ այս քաղաքը, բայց քանի որ դու սիրում ես ինձ, կխնայե՛մ քեզ։

Հովսիա թագավորը երեխաներին և մեծերին պաշտամունքի հրավիրեց և ասաց նրանց, որ սիրեն Աստծուն և Նրան դարձնեն առաջնային։

Իսկ դու կընդունեի՞ր այս հրավերը։


Հերոսներ՝ հեղինակ, սպասավոր, Հովսիա, քահանայապետ, Աստծո ձայն։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:57 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)