Home -- Armenian -- Perform a PLAY -- 141 (Up at 5.00 o‘clock 2)
141. Արթուն ժամը 5:00-ին 2
(Զարթուցիչի ձայն)։
Առավոտյան ժամը 5-ին միացավ զարթուցիչի ձայնը։ Հադսն Թեյլրն արթնացավ։
Տղա. - Այդքան շո՞ւտ, ինչո՞ւ։
Նա ուզում էր, որ շատ ժամանակ ունենա՝ առանց խանգարումի Աստվածաշունչ կարդալու համար։ Սա նրա առաջին պարապմունքն էր, քանի որ ցանկանում էր միսիոներ դառնալ։ Բացի դրանից՝ նա սկսեց զբաղվել սպորտով, որ մարմինն ավելի կոփի։
Ահա թե ինչպես էր իրավիճակը 150 տարի առաջ։ Հադսն Թեյլրը սիրում էր Տեր Հիսուսին և ուզում էր միսիոներ դառնալ։
(Դռան թակոց)։
Հ. Թ. - Ողջո՛ւյն, հովի՛վ, ինձ կարո՞ղ ես Չինաստանի մասին գիրքը տալ։
Հովիվ. - Ինչո՞ւ հենց Չինաստանի մասին գիրքը։
Հ. Թ. - Հիսուսն ուզում է, որ այնտեղ միսիոներ լինեմ։
Հովիվ. - Եվ ինչպե՞ս ես գնալու Չինաստան։
Հ. Թ. - Դեռ չգիտեմ, բայց ես վստահում եմ Տեր Հիսուսին, և Նա կառաջնորդի ինձ այնտեղ։
Հիսուսին վստահելը շատ կարևոր է։ Մենք կարող ենք սովորել դա անել։ Հադսն Թեյլրը որոշել էր, որ ամբողջովին վստահելու է Հիսուսին և համոզված էր, որ Նա կօգնի իրեն։
Հ. Թ. - Տե՛ր Հիսուս, ես միայն Քեզ եմ դիմելու, երբ ինչ-որ բանի կարիք ունենամ։
Հադսնը հարուստ չէր։ Մի անգամ նրա ամբողջ ունեցածը կես թագ գումար էր, որ մոտավորապես 1500 դրամ է։ Այնուամենայնիվ, նա ուրախ էր և աղքատներին էր այցելում։
Տղամարդ. - Պարո՛ն Թեյլր, խնդրում եմ արի՛ և աղոթի՛ր կնոջս համար։ նա շատ հիվանդ է։
Հադսնը տղամարդու հետ գնաց մի փոքրիկ և կեղտոտ սենյակ։ Երբ նա տեսավ սոված երեխաներին և մահացու հիվանդ կնոջը, աղոթեց նրանց համար և իր վերջին գումարը տվեց նրանց։
Նա ասաց Տեր Հիսուսին, որ ուտելիք և ճաշ չունի, և Հիսուսը պարգևատրեց նրան իր հավատքի համար։ Մի հրաշք եկավ փոստարկղով։ 6000 դրամ անանուն մարդուց, իսկ այն հիվանդ կինն առողջացավ։
Հադսնն աշխատում էր բժիշկ Հարդլիի համար։ Նա լավ բժիշկ էր, բայց մոռացկոտ էր։
Բժիշկ Հարդլի. - Պարո՛ն Թեյլր, քո աշխատավարձը տվե՞լ եմ արդեն։
Հ. Թ. - Ո՛չ։
Բժիշկ Հարդլի. - Ցավո՛ւմ եմ, բայց ես հենց նոր ամբողջ գումարը տարա բանկ։ Դու պե՛տք է ինձ հիշեցնեիր։
Բայց դա իր և Հիսուսի պայմանին հակառակ կլիներ։
Բայց հիմա ինչպե՞ս պետք է տան վարձը վճարի։ Բժիշկ Հարդլին ևս մեկ անգամ գնաց ընդունարան։
Բժիշկ Հարդլի. - Ահա՛ քո աշխատավարձը։ Հենց նոր հաճախորդներից մեկը եկավ և իր պարտքը վճարեց։
Այս ձևով Հիսուսը հոգ էր տանում Հադսնի համար։ Նա հոգ է տանում բոլորի մասին, ովքեր վստահում են Նրան։
Հետագայում Հադսնը Լոնդոնում բժշկություն սովորեց։ Համալսարանի հիվանդանոցում իր հետ մի սարսափելի բան եղավ։ Դու դրա մասին կիմանաս հաջորդ թողարկմանը։
Հերոսներ՝ հեղինակ, Հադսն Թեյլր, հովիվ, բժշիկ Հարդլի, տղա, տղամարդ։
© Copyright: CEF Germany