STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 081 (Man over board 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

81. Տղամարդը տախտակամածի վրա 1


Մեզ հետ արի՛, մենք գնում ենք քաղաքի տեսարժան վայրերից մեկը։

Տղա. - Այդ պատնեշները հիանալի են։ Ես պատրաստվում եմ դիտակետերից նայելու։

Աղջիկ. - Ես նախընտրում եմ գրադարան գնալ։ Այնտեղ կարող եմ ժամեր անցկացնել։

Տղա. - Թագավորի պալատը։ Օ՜հ, այն շքեղ է։

Աղջիկ. - Ես կենդաբանական այգի եմ գնում։

Տղա. - Այնտեղ բարեկամներիդ տեսակցությա՞ն ես գնում։ (Ծիծաղի ձայն)։

Շատ տարիներ առաջ Աստված նայեց մի քաղաքի։ Նա չհիացավ արտաքին գեղեցիկ փայլով։ Նա տեսավ, թե ներսում ինչ կա՝ ատելություն և կռիվ, դավաճանություն և սպանություն։ Քաղաքի մարդիկ այնպես էին ապրում, կարծես Աստված և Իր օրենքները գոյություն չունեին։ Նրանք մոռացել էին իրենց Ստեղծիչին։ Սա ամենասարսափելի բանն էր, որ կարող էր լինել։

Եթե Աստված նայի կյանքիդ, ի՞նչ կտեսնի։

Նա պետք է պատժի մեղքը, քանի որ Նա սուրբ է։ Բայց միևնույն ժամանակ Աստված սեր է և ուզում է փրկել մարդկանց. դրա համար էլ Նա զգուշացրեց մարդկանց։

Աստված խոսեց. «Հովնա՛ն, գնա Նինվե՝ մեծ քաղաք։ Ասա՛ նրանց, թե ինչպես եմ նրանց պատժելու իրենց մեղքերի համար, քանի որ այս մարդիկ մոռացել են Ինձ»։

Հովնանը գնաց, բայց ոչ Նինվե։

(Վազքի և ծանր շնչելու ձայն)։

Հովնան. - Ոչ մի դեպքում ես չեմ գնալու Նինվե։ Մեր երկրի թշնամիների մո՞տ։ Ես խենթ չե՛մ։ Նրանք արժանի են մահվան։ Հե՜յ, այնտեղ՝ նավահանգստի մոտ, նավ կա։ Ես նրանց շատ գումար կտամ, և նրանք ինձ այստեղից շատ հեռու կտանեն։ Հովնանը բարձրացավ պահեստային տարածք, և շատ հոգնած էր և քնեց արկղերի ու տակառների միջև։ Հովնանն անխելք էր։ Արդյոք մարդը կարո՞ղ է Աստծուց փախչել։ Աշխարհի որ ծայրում էլ լինենք, Նա մեզ տեսնում է։ Աստված տեսնում էր Հովնանին։

Կատաղի փոթորիկ բարձրացավ։ Նավում գտնվողները աղաղակելով դիմում էին իրենց աստվածներին։ Նրանք չէին ճանաչում կենդանի Աստծուն, Ով կարող էր իրենց օգնել։ Նավը թեթևացնելու համար նրանք ծանր բեռը դուրս նետեցին։ Նավապետը Հովնանին արթնացրեց.

Նավապետ. - Հե՜յ, արթնացի՛ր, դիմի՛ր քո Աստծուն, միգուցե Նա՛ կարողանա օգնել։

Հովնանը միանգամից արթնացավ. ամեն բան պարզ էր։

Նավաստի. - Ո՞վ ես դու և որտեղի՞ց ես գալիս, ինչո՞վ ես զբաղվում։

Հովնան. - Ես Հովնանն եմ։ Ես երկրպագում եմ այն Աստծուն, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը։ Ես եմ այս փոթորկի մեղավորը, քանի որ չեմ հնազանդվել Աստծուն։

Նավաստի. - Իսկ ի՞նչ պետք է անենք հիմա։

Հովնան. - Ինձ ծո՛վը նետեք, հետո ամեն բան կխաղաղվի, և Աստված ինձ կփրկի։

Սկզբից նրանք չէին ուզում դա անել, բայց հետո նավաստիները վերցրին Հովնանին ու նավից դուրս նետեցին։ (Ջրի ձայն)։

Արդյոք սա Հովնանի վե՞րջն էր։ Ո՛չ։ Արկածները դեռ նոր են սկսվում։

Հաջորդ թողարկմանը կշարունակեմ։


Հերոսներ` հեղինակ, տղա, աղջիկ, Աստված, Հովնան, նավապետ, նավաստի։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:52 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)