STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 073 (Shock in the classroom 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

73. Զարմանք դասասենյակում 1


Արձակուրդներն ավարտվեցին։ Ի՜նչ վատ է։ Բայց դպրոցական տարեշրջանն անհետաքրքիր չէր լինելու։ Օակ Թրի դպրոցի աշակերտները փոքր խմբերով կանգնած էին։ Նրանք մի փոքր հնաոճ էին հագնված. այն ժամանակ այդպես էին հագնվում, բայց պարծենկոտությունը նրանց մոտ լավ էր ստացվում, հատկապես Ջիմի մոտ։ Նաև բոլորը ենթարկվում էին նրան։

Ջիմ. - Լսե՛ք, երբ նոր ուսուցիչը գա և շատ խիստ ձևանա, իմացե՛ք, որ նա երկար չի դիմանալու։ Մենք արդեն երեք ուսուցիչ ենք փոխել, և այս ուսուցիչը նույնպես երկար չի դիմանալու։

Առաջին աշակերտուհի. - Ոչ ոք մեզ չի՛ դիմանում, չնայած մենք շաաա՜տ հնազանդ ենք և ուսման ծարավ։ (Բոլորը ծիծաղում են)։

Երկրորդ աշակերտուհի. - Ահա և նա, արա՛գ դասարան մտեք։

Առաջին աշակերտուհի. - Ինչպե՞ս է նա մեր դպրոց վայրէջք կատարել։

Երկրորդ աշակերտուհի. - Տնօրենն ասաց, որ նրան Աստված է այստեղ ուղարկել։

Ջիմ. - Իսկ մենք նրան կհեռացնենք։ (Բոլորը ծիծաղում են)։

(Զանգի ձայն)։

Զանգը հնչեց։ Ջիմն ու իր ընկերները նստեցին վերջին նստարաններին։ Նրանք հետաքրքրությամբ սպասում էին, թե ինչ է լինելու։ Ուսուցիչը մտավ դասարան։ Նա շատ բարեհամբույր էր, երբ նայում էր դասարանին։

Ուսուցիչ. - Բարի առավո՛տ, տղանե՛ր և աղջիկնե՛ր։ Ես ցանկանում եմ, որ այս տարի միմյանց հետ լավ հարաբերություններ ունենանք։ Եթե ուզում ենք լավ ուսումնական տարի ունենալ, պետք է այս օրը լավ սկսենք։ Խնդում եմ կանգնե՛ք, մենք պետք է աղոթենք։

Աղոթե՞լ։ Աշակերտները ցնցված էին։ Ջիմն այնքան զարմացած էր, որ անկախ իրենից կանգնեց և ծալեց ձեռքերը։

Ուսուցիչ. - Տե՛ր Հիսուս, օգնի՛ր մեզ, որ այս տարվա ընթացքում իրար հետ լավ աշխատենք։ Շնորհակալությո՛ւն յուրաքանչյուր աշակերտի համար և աղոթում եմ, որ յուրաքանչյուրը ճանաչի Քեզ, քանի որ Դու բոլորին սիրում ես։ Ամե՛ն։

Աշակերտները չհասկացան, թե ինչ էր դա նշանակում։ Բայց այդ աղոթքը ներթափանցեց նրանց սրտերը։ Ուսուցիչը ցանկանում էր, որ նրանք ճանաչեն Հիսուսին, քանի որ Հիսուսը սիրում էր նրանց։ Նրանք այսպիսի բան երբևէ չէին լսել. շատ ժամանակ չունեին դրա մասին մտածելու համար։ Նրանք հազիվ էին վերականգնվել առաջին ցնցումից, հիմա էլ երկրորդը։ Ես հաջորդ թողարկմանը կպատմեմ, թե ինչ եղավ հետո։


Հերոսներ` հեղինակ, Ջիմ, երկու աշակերտուհի, ուսուցիչ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:50 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)