Home -- Armenian -- Perform a PLAY -- 042 (TiFam, daughter of the witch doctor 1)
42. Թի-Ֆամ, կախարդ-բժշկի աղջիկը 1
Հայիթիի լեռների վրա արև ծագեց։ Թի-Ֆամն իր ծնողների հետ ապրում էր փոքրիկ, ցեխոտ խրճիթում։ Նրանք շատ աղքատ էին և միշտ վախենում էին չար ոգիներից։ Նրանք ոչինչ չգիտեին ճշմարիտ Աստծո մասին, Ով սիրում էր նրանց և ասել է. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ»։
Թի-Ֆամի հայրը՝ կախարդ-բժիշկը՝ Օրեստիլը, վաղ առավոտյան էր արթնանում, իսկ նրա մայրը տնային գործեր էր անում և աշխատում դաշտում։ Թի-Ֆամը հաճախ ստիպված էր օգնել նրանց։
Մայրիկ. - Թի-Ֆա՛մ, մենք գնում ենք կարտոֆիլ հավաքելոււ, որ վաղը տանենք շուկա։ Գնա՛ և կտրի՛ր բանանի տերևներ, որ դնեմ զամբյուղի մեջ։
Թի-Ֆամ. - Եթե անեմ, ինձ համար կգնե՞ս նոր զգեստ, որը խոստացել ես։
Մայրիկ. - Կտեսնենք։
Թի-Ֆամը վերցրեց սուր դանակը և գնաց բանանի դաշտ։ Նա դաշտի ճանապարհին հանդիպեց իր ընկերոջը։
Մարի. - Թի-Ֆա՜մ, Թի-Ֆա՜մ։
Թի-Ֆամ. - Մարի՛, ես վաղն ինձ նոր զգեստ եմ գնելու, այն մեկը, որը բառեր ունի վրան։
Մարի. - Բառե՞ր, դու նույնիսկ կարդալ չգիտես։ Ես նախ կարդալ կսովորեմ, հետո ինչ-որ բան կգնեմ։
Թի-Ֆամ. - Իմ հայրիկից նոր թալիսմա՞ն ես գնելու, որ պաշտպանված լինես։
Մարի. - Ո՛չ, ես այլևս թալիսմաններ չեմ կրում։ Մենք քրիստոնյա ենք դարձել, և ես Աստվածաշունչ եմ գնելու։
Թի-Ֆամ. - Մարի՛, դու խե՛նթ ես։ Չար ոգիներին դա ընդհանրապես դուր չի գա։ Դու կհիվանդանաս։
Մարի. - Թի-Ֆա՛մ, ես այլևս չե՛մ վախենում։ Հիսուսն ավելի հզոր է, քան չար ոգիները։ Նա ասել է։ «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ»։ Սա մեզ Վիկտորն է ասել Աստվածաշնչից։
Թի-Ֆամ. - Դրանք ստե՛ր են, ամբողջովին սո՛ւտ է։
Թի-Ֆամը բռնեց իր թալիսմանը և վազեց։
Թի-Ֆամ. - Մայրի՜կ, Մարին այլևս թալիսման չի կրում, քանի որ նրանք քրիստոնյա են դարձել։
Քրիստոնյաները մարդիկ են, ովքեր պատկանում են Հիսուսին և այդ պատճառով այլևս չեն ուզում որևէ կապ ունենալ կախարդության, կենդանակերպերի, աստղագուշակների կամ սնահավատության հետ։ Աստված այս բաներն արգելում է Իր Խոսքում։
Արդյոք կախվա՞ծ ես այսպիսի բաներից, թե՞ հավատում ես Հիսուսին։ Նա կարող է լինել քո պաշտպանը և օգնականը։ Նա քեզ նույնպես ասում է։ «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ»։
Թի-Ֆամը չգիտեր, որ մենք կարող ենք աղոթել Աստծուն։ Նա միշտ վախի մեջ էր ապրել։
Երբ Օրեստիլը՝ կախարդ-բժիշկը, լսեց, որ Մարին և իր ծնողները քրիստոնյա են դարձել, դեմքը խոժոռեց և…
Իսկ թե ինչ պատահեց միսիոներական այս իրական պատմության մեջ, կիմանաս հաջորդ թողարկմանը։
Հերոսներ` հեղինակ, Թի-Ֆամ, մայրիկ, Մարի։
© Copyright: CEF Germany