Home -- Armenian -- Perform a PLAY -- 036 (Identifying love)
36. Սիրո բացահայտումը
-Ինչպե՞ս ես տարբերում խնձորենին։
Երեխա. - Վրայի աճած խնձորներից։
-Ինչպե՞ս ես տարբերում բալենին։
Երեխա. - Վրայի աճած բալերից։
-Եվ ինչպե՞ս ես տարբերում ընկուզենին։
Երեխա. - Վրայի աճած ընկույզներից։
Մենք ծառը ճանաչում ենք իր պտուղից։ Առողջ ծառը լավ պտուղ է տալիս, վատ ծառը վատ պտուղ է տալիս։
Իսկ ինչպե՞ս ես ճանաչում քրիստոնյային։
Շատ կարևոր ձևով կարող եք տարբերել մարդկանց, ովքեր պատկանում են Հիսուսին։ Երկու ընկեր տեսան այս հատկանիշները առաջին քրիստոնյաների կյանքում։
Առաջին ընկեր. - Նկատել ե՞ս, որ Հռութը այլևս այնքան կռվարար չէ, ինչպես առաջ էր։ Նախկինում նա միշտ բողոքում էր իր հարևաններից և ծաղրում նրանց, իսկ հիմա նա օգնում է նրանց, նույնիսկ ջուր է հանում ջրհորից։ Ես ուրիշների նկատմամբ երբեք այդքան մեծ սեր չէի նկատել։
Երկրորդ ընկեր. - Եվ մռայլ դեմքով Սամվելը հանկարծ շատ սիրալիր է բոլորի հետ։ Նա այլևս վատ խոսքեր չի օգտագործում։ Արդեն մի շաբաթ է, ինչ նա փոխվել է։
Առաջին ընկեր. - Դա, անկասկած, կապ ունի Հիսուսի հետ, ում հավատում են նրանք։ Դու կարող ես նրանց միմյանց հանդեպ սիրուց հասկանալ, որ նրանք քրիստոնյա են։
Երկրորդ ընկեր. - Նրանք ամեն օր աղոթում են։ Ես զարմանում եմ, որ նրանք դրա համար այդքան ժամանակ ունեն։ Նրանք նույնիսկ ուրախ են երևում, և հիմա լավագույն ընկերներ են։
Առաջին ընկեր. - Եվ պատկերացրո՛ւ, Հովսեփն անգամ իր հողատարածքն է վաճառել, որի ամբողջ գումարը նվիրաբերեց։ Նա ամբողջ գումարը տարավ եկեղեցու առաջնորդի մոտ, ով հետագայում այն տվեց աղքատ մարդկանց։
Երկրորդ ընկեր. - Նա խե՞նթ է։
Առաջին ընկեր. - Նրանցից ոմանք նույնիսկ իրենց տներն են վաճառել և ամեն բան տվել աղքատներին։
Երկրորդ ընկեր. - Ինչպե՞ս են նրանք միմյանց մասին հոգում։ Ագահ լինելու փոխարեն նրանք ամեն բան կիսում են միմյանց հետ։
Նրանք փոխվել են, սիրում են իրար, և նրանց տեսնելով՝ մարդիկ զարմանում են։
Քրիստոնյաների կյանքը համապատասխանում է այն ամենին, ինչ Աստված է սովորեցրել Աստվածաշնչում։
(Հանդարտ երաժշտություն)։
Սուրբ Հոգին միայն լավն է անում քո կյանքում, որ աճես։ Սեր, խնդրություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Արդյոք քո կյանքում կա՞ն այսպիսի պտուղներ։
Հիսուսին հավատալը փոխում է քեզ։ Երբ մեկի սիրտը փոխված է, իրեն շրջապատողները կարող են դրա նշանները տեսնել։ Արդյոք կարո՞ղ են մարդիկ տեսնել այդ բնորոշումը քո մեջ։
Հերոսներ` հեղինակ, երեխա, երկու ընկեր։
© Copyright: CEF Germany