STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 036 (Identifying love) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi? -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
36. Սիրո բացահայտումը-Ինչպե՞ս ես տարբերում խնձորենին։ Երեխա. - Վրայի աճած խնձորներից։ -Ինչպե՞ս ես տարբերում բալենին։ Երեխա. - Վրայի աճած բալերից։ -Եվ ինչպե՞ս ես տարբերում ընկուզենին։ Երեխա. - Վրայի աճած ընկույզներից։ Մենք ծառը ճանաչում ենք իր պտուղից։ Առողջ ծառը լավ պտուղ է տալիս, վատ ծառը վատ պտուղ է տալիս։ Իսկ ինչպե՞ս ես ճանաչում քրիստոնյային։ Շատ կարևոր ձևով կարող եք տարբերել մարդկանց, ովքեր պատկանում են Հիսուսին։ Երկու ընկեր տեսան այս հատկանիշները առաջին քրիստոնյաների կյանքում։ Առաջին ընկեր. - Նկատել ե՞ս, որ Հռութը այլևս այնքան կռվարար չէ, ինչպես առաջ էր։ Նախկինում նա միշտ բողոքում էր իր հարևաններից և ծաղրում նրանց, իսկ հիմա նա օգնում է նրանց, նույնիսկ ջուր է հանում ջրհորից։ Ես ուրիշների նկատմամբ երբեք այդքան մեծ սեր չէի նկատել։ Երկրորդ ընկեր. - Եվ մռայլ դեմքով Սամվելը հանկարծ շատ սիրալիր է բոլորի հետ։ Նա այլևս վատ խոսքեր չի օգտագործում։ Արդեն մի շաբաթ է, ինչ նա փոխվել է։ Առաջին ընկեր. - Դա, անկասկած, կապ ունի Հիսուսի հետ, ում հավատում են նրանք։ Դու կարող ես նրանց միմյանց հանդեպ սիրուց հասկանալ, որ նրանք քրիստոնյա են։ Երկրորդ ընկեր. - Նրանք ամեն օր աղոթում են։ Ես զարմանում եմ, որ նրանք դրա համար այդքան ժամանակ ունեն։ Նրանք նույնիսկ ուրախ են երևում, և հիմա լավագույն ընկերներ են։ Առաջին ընկեր. - Եվ պատկերացրո՛ւ, Հովսեփն անգամ իր հողատարածքն է վաճառել, որի ամբողջ գումարը նվիրաբերեց։ Նա ամբողջ գումարը տարավ եկեղեցու առաջնորդի մոտ, ով հետագայում այն տվեց աղքատ մարդկանց։ Երկրորդ ընկեր. - Նա խե՞նթ է։ Առաջին ընկեր. - Նրանցից ոմանք նույնիսկ իրենց տներն են վաճառել և ամեն բան տվել աղքատներին։ Երկրորդ ընկեր. - Ինչպե՞ս են նրանք միմյանց մասին հոգում։ Ագահ լինելու փոխարեն նրանք ամեն բան կիսում են միմյանց հետ։ Նրանք փոխվել են, սիրում են իրար, և նրանց տեսնելով՝ մարդիկ զարմանում են։ Քրիստոնյաների կյանքը համապատասխանում է այն ամենին, ինչ Աստված է սովորեցրել Աստվածաշնչում։ (Հանդարտ երաժշտություն)։ Սուրբ Հոգին միայն լավն է անում քո կյանքում, որ աճես։ Սեր, խնդրություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Արդյոք քո կյանքում կա՞ն այսպիսի պտուղներ։ Հիսուսին հավատալը փոխում է քեզ։ Երբ մեկի սիրտը փոխված է, իրեն շրջապատողները կարող են դրա նշանները տեսնել։ Արդյոք կարո՞ղ են մարդիկ տեսնել այդ բնորոշումը քո մեջ։ Հերոսներ` հեղինակ, երեխա, երկու ընկեր։ © Copyright: CEF Germany |