Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 037 (Jumping with joy at 15.00 o’clock)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

37. Ուրախության ցատկը ժամը 3-ին


Տղամարդ. - Դա պարզապես անհնար է։

Կին. - Այո՛, դա անհնար է։ Նայի՛ր։ Նա քայլո՛ւմ է։

Տղամարդ. - Միգուցե նա նմանակ ունի։

Կին. - Ես վստա՛հ եմ, որ նա է։ Նա արդեն 40 տարի է, ինչ կաղ է, բայց հիմա նա կարող է քայլել։

Տղամարդ. - Սա հրաշք է։ Ես երբևէ այսպիսի բան չեմ տեսել։

Կին. - Տե՛ս, թե ինչ ուրախ է նա, այնքան ուրախ է, որ ցատկոտում է երջանկությունից։

Ճի՛շտ է։ Նա քայլում, ցատկում և փառք էր տալիս Աստծուն։ Մարդիկ զարմացած նրան և Պետրոսին էին նայում։

Պետրոս. - Ինչո՞ւ եք մեզ այդպես զարմացած նայում, կարծես մենք ենք այս կաղ մարդուն կրկին քայլելու ունակություն տվել։ Հիսուսն է արել դա։ Նրա անվանը հավատալը կարող է հրաշքներ կատարել։

Օրը սկսվեց, ինչպես բոլոր սովորական օրերը։ Կեսօրին Պետրոսն ու Հովհաննեսը գնացին տաճար։ Դա նրանց սովորությունն էր։ ամեն օր՝ կեսօրվա ժամը երեքին, նրանք գնում էին տաճար՝ աղոթելու։ Ե՞րբ ես դու աղոթում։

Մուտքի մոտ նրանց ինչ-որ մեկը կանգնեցրեց։ Մի կաղ մարդ իր ձեռքերը պարզեց դեպի իրենց։

Կաղ մարդ. - Կողքովս անտարբեր մի՛ անցեք։ Ողորմե՛ք ինձ։ Ինձ գումա՛ր տվեք։

Պետրոսն ու Հովհաննեսը նայեցին մուրացկանին, և Պետրոսն ասաց։

Պետրոս. - Արծաթ և ոսկի չունեմ։ Ես հարուստ չեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ։ Նազովրեցի Հիսուսի անունով եմ ասում՝ վե՛ր կաց ու քայլի՛ր։

Ապա Պետրոսը մեկնեց իր ձեռքն ու օգնեց նրան կանգնելու և հրաշք տեղի ունեցավ։ Տղամարդու ոտքերն ու հոդերը ուժ ստացան։ Նա ցատկեց և կարողացավ կանգնել ու քայլել։

Մարդիկ իրենց աչքերին չէին հավատում։ Նա առողջ էր, քայլում, ցատկում և փառք էր տալիս Աստծուն։ Նա մեծ ուրախությամբ փառաբանում էր Աստծուն, և դա տեսնելով՝ մյուսներն էլ նույնն էին անում։

Հիսուսն ուզում է քո կյանքում հրաշքներ կատարել, վստահի՛ր Նրան։


Հերոսներ` հեղինակ, տղամարդ, կին, Պետրոս, կաղ մարդ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:43 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)