Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 167 (Super idea, Aunt Margret 5)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

167. Հիանալի գաղափար, մորաքույր Մարգարիտ 5


Հռութը և Ֆիլիպը Թերրի նվերները փաթեթավորեցին և ճանապարհ ընկան։ Նրանց հիվանդ ընկերը շատ կուրախանա։

Անտառի մեջտեղում նրանք հանդիպեցին Թերրիի մայրիկին։ Նա լաց էր լինում։ Հռութը փորձում էր հանգստացնել նրան և Հիսուսի՝ Բարի Հովվի մասին պատմել, Ով փնտրում էր նրան և պատրաստ էր օգնելու, քանի որ սիրում էր նրան։

Ֆիլիպ. - Մենք ձեզ համար մի բան ենք բերել։ (Գումարի շխկշխկոց)։ Սա այն է, ինչ ունեինք։ Դուք կարող եք ուտելիք և կաթ գնել Թերրիի համար։

Մայր. - Շա՛տ շնորհակալ եմ, դուք շա՛տ բարի եք։ Թերրին ձեզ է սպասում։

(Ոտնաձայներ)։

Ֆիլիպ. - Հռո՛ւթ, դու բարկացա՞ծ ես ինձ վրա, որ մեր ամբողջ գումարը տվեցի։

Հռութ. - Ո՛չ, Բարի Հովիվը Իր ամբողջ կյանքը զոհեց, երբ խաչի վրա մահացավ։ Ուրեմն մենք չպետք է ժլատ լինենք։

Թերրին շատ ուրախացավ իր նվերներով, բայց նա ավելի անմխիթար վիճակում էր, քան առաջ։

Թերրի. - Բժիշկն ասաց, որ ինձ այլևս չի՛ կարող օգնել։ Ես կնախընտրեի մահանալ։

Ֆիլիպն ու Հռութն իրենք իրենց հարցրին, թե արդյոք Աստված լսե՞լ է իրենց աղոթքը։ Արդյոք Նա հրաշք չէ՞ր կարող կատարել։

Այդ երեկո նրանք շատ տխուր վերադարձան տուն։ Մորաքույր Մարգարիտը մի լավ մաքրել էր հյուրերի սենյակը։

Մորաքույր Մարգարիտ. - Ի՞նչ կարծիքի եք, եթե Թերրիին և իր մայրիկին հրավիրենք մեզ հետ ապրելու։

Հռութ. - Հիանալի գաղափար է։

Շտապ օգնության մեքենան Թերրիին բերեց նրանց տուն։ Նրան դուր եկավ իր սենյակը։ Նրա մահճակալը պատուհանի մոտ էր։

Թերրի. - Հիանալի է։

Ապա նա սկսեց նայել պատի վրայի նկարներին։ Հիսուսը՝ Բարի Հովիվը, Իր ձեռքը մեկնել էր, որ փրկի կորած գառնուկին։

Թերրի. - Հռո՛ւթ, ինձ կտա՞ս այն նկարը, որտեղ Հովիվը իր գտած գառնուկին Իր ձեռքերի մեջ տանում է։

Քահանա Ռոբինջերը նրան մեկ ուրիշն էլ էր նվիրել։ Նկարի մեջ կային շատ գառնուկներ։ Հիսուսը քայլում էր առջևից և գառնուկին պահում էր Իր ձեռքերում։

Թերրի. - Որտե՞ղ է Նա տանում գառնուկին։

Քահանա. - Տո՛ւն։

Թերրի. - Որտե՞ղ է դա։

Քահանա. - Այնտեղ, որտեղ Հիսուսն է ապրում։ Որտեղ չկա լաց և ցավ։

Թերրի. - Ոչ մի ցա՞վ։ Որևէ մեկը կարո՞ղ է գնալ այնտեղ։

Քահանա. - Բոլոր նրանք, ովքեր պատկանում են Բարի Հովվին։

Թերրի. - Ես ուզում եմ Նրան պատկանել և գնալ Նրա մոտ։

Թերրին աղոթեց՝ նկարն ամուր պահելով ձեռքում։ Ապա նա քնեց։ Բայց ի՞նչ էին նշանակում գիշերվա կեսին այդ ոտնաձայները։

Կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, Ֆիլիպ, Հռութ, մայր, Թերրի, քահանա, մորաքույր Մարգարիտ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:09 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)