Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 066 (He’s finally here)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

66. Նա վերջապես այստեղ է


Սուրեն. - Ե՞րբ է նա վերջապես գալու։

Սուրենը հազիվ էր համբերում։ Նա շարունակ վազում էր պատուհանի մոտ։

Սուրեն. - Մա՛մ, ե՞րբ է հայրիկը վերադառնալու։

Մայրիկ. - Շուտո՛վ կգա։ Նա պլանավորել է գործուղումից այսօր վերադառնալ տուն։ Հուսով եմ՝ խցանման մեջ չի ընկել։

Սուրեն. - Նա ինձ համակարգչային նոր խաղ է բերելու։ Ա՜խ, եթե հիմա գար։

Եթե Նա միայն գար։

Շատ տարիներ առաջ Իսրայելում մարդիկ նույն բանն էին մտածում։ Նրանք սպասում և հավատում էին, որ շուտով կգա Նա՝ Փրկիչը, ում Աստված էր խոստացել։ Անդրեասը նույնպես սպասում էր։ Նա փնտրում էր այն Մեկին, ով փրկություն և խաղաղություն պիտի բերեր։

Անդրեասն ամենաշատը սիրում էր Հովհաննեսի հետ լինել։ Նա միշտ խոսում էր Հիսուսի մասին. նա նույնիսկ տեսել էր Նրան։

Անդրեասի կյանքի լավագույն օրը վերջապես եկավ։

Նա կանգնած էր Հովհաննեսի կողքին՝ Հորդանան գետի մոտ, երբ Հովհաննեսը հանկարծ կանչեց։

Հովհաննես. - Տեսե՛ք, Նա այստե՛ղ է։ Հիսո՜ւսը՝ խոստացված Փրկի՜չը։

Անդրեասը նայեց այն ուղղությամբ, ուր կանգած էր Հիսուսը։

Անդրեաս. - Ահա՛ Նա։ Նա վերջապես այստե՛ղ է։

Անդրեասն ուզում էր ճանաչել Հիսուսին։ Նա քայլում էր իր ընկերոջ հետ Հիսուսի հետևից։ Հիսուսը գիտեր, թե ով է փնտրում Իրեն և ով է ուզում ճանաչել Իրեն։ Նա շրջվեց և հարցրեց։

Հիսուս. - Ո՞ւմ եք փնտրում։ Ի՞նչ եք ուզում։

Անդրեաս. - Որտե՞ղ ես ապրում։

Հիսուս. - Եկե՛ք ինձ հետ և ձեզ ցույց կտամ։

Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ նրանք գնացին Հիսուսի հետ։ Նրանք տեսան, թե որտեղ է Նա ապրում և ամբողջ օրը մնացին Հիսուսի հետ։

Հիսուսի հետ լինելը մեծագույն ուրախությունն է։ Արդյոք դու ունե՞ս այդ ուրախությունը։ Անդրեասի սիրտը ուրախությամբ էր լցվել։ Նա պարզապես պետք է այս հրաշալի փորձառության մասին ինչ-որ մեկին պատմեր։

Պատմի՛ր ուրիշներին։ Այսօր ո՞ւմ կարող ես պատմել Հիսուսի մասին։

Անդրեասն առաջինը իր եղբորը պատմեց։

Անդրեաս. - Սիմո՛ն, մենք գտել ենք Նրան։ Հիսուսն այստե՛ղ է։ Արի՛ ինձ հետ, դու անպայման պետք է տեսնես Նրան։

Անդրեասի ոգևորությունը վարակիչ էր։ Սիմոնը հավատաց իր եղբորը և գնաց նրա հետ։ Կարծես Հիսուսը սպասում էր նրան։ Հիսուսը նույնիսկ նրա անունը գիտեր։

Հիսուս. - Դու Սիմո՛նն ես։ Բայց այս պահից սկսած՝ դու կկոչվես Պետրոս։

Նոր անուն։ Սա նշանակում է, որ Հիսուսը նրան նոր մարդ է դարձնելու։ Հիսուսին գտնելն ու հետևելը փոխում է մեզ։


Հերոսներ` հեղինակ, Սուրեն, Հովհաննես, Անդրեաս, Հիսուս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:49 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)