Home -- Armenian -- Perform a PLAY -- 069 (The showdown 2)
69. Գրազը 2
Ապուրի կաթսան սեղանի վրա էր, սակայն ոչ ոք ոչինչ չէր ուտում։ Երկու տեղ ազատ էր։ Արդյոք դրանք այդպես էլ դատա՞րկ են մնալու։
Միսիոներ. - Չե՛մ հասկանում։ Մենք համարյա երեսուն տարի է, ինչ էսկիմոսներին պատմում ենք Հիսուսի մասին, սակայն նրանք չե՛ն ցանկանում հավատալ։ Նրանց սրտերը սառույցի պես սառն են։
Կին միսիոներ. - Իսկ հիմա էլ սա՛։ Երկու միսիոներ և երեք էսկիմոս անցել են սառույցի վրայով՝ չիմանալով, որ ուժեղ ալիքներ են սպասվում։ Նրանք մեռնելու են, իսկ կախարդը պարզապես ծիծաղելու է մեզ վրա։
Միսիոներ. - Մենք չե՛նք պատրաստվում հանձնվել։ Մենք պետք է աղոթե՛նք։ Եթե Հիսուսը ուզում է, կփրկի նրանց։ Նա իշխանություն ունի երկնքում և երկրի վրա։
Երբ աղոթում էին, օվկիանոսը փոթորկեց։ Ուժեղ ալիքները կոտրեցին օվկիանոսի սառցե ծածկոցը։ Հինգ մարդիկ սահնակներից բղավում էին իրենց կյանքի համար։
Մովսես. - Սառույցը կոտրվո՛ւմ է։ Մենք մեռնելո՛ւ ենք։
Էսկիմոս. - Թո՛ւյլ տուր՝ շները կառավարեն։
Մովսես. - Գնացե՛ք։ Ապահով ա՛փ գտեք։
Շները սկսեցին վազել։ Ջրի շատրվանը օդ բարձրացավ։ Հսկայական սառույցի կտոր փակեց նրանց ճանապարհը։ Համարյա անգիտակից վիճակում՝ նրանք հասան քարերի մոտ։ Նրանց սահնակները երկնքի և ջրի մեջտեղում էին։ Շներն այլևս չէին կարող վազել։ Մովսեսը շրջվեց։ Նրա սիրտը կարծես կանգ էր առել։ Հսկայական սառցաբեկորը դեպի նրանց էր գալիս։ Այն քարերի վրա նրանց ճզմելու էր։ Մովսեսը աղաղակեց Հիսուսին։
Մովսես. - Տե՛ր Հիսուս, օգնի՛ր մեզ։
Բարձր ձայնով սառցաբեկորը մեքենայի պես անցավ սահնակի տակ, բարձրացրեց այն և դեպի ափը նետեց։
Մովսես և էսկիմոս. - Փրկվա՛ծ ենք, մենք փրկվա՛ծ ենք։
Հետո եկավ մեկ այլ բարձր ալիք և գցեց բոլորին։ Ամբողջությամբ թաց՝ նրանք բարձրացան և հասան անվտանգ վայր։ Նրանք ստիպված էին դիմանալ ինը վտանգավոր օր։ Վերջապես, երբ սառույցը կրկին ամուր էր, նրանք կարող էին տուն գնալ։ Աստված պաշտպանեց նրանց։ Քոլլին նրանց հեռվից տեսավ։
Քոլլի. - Կո՛ւպպա, նրանք գալի՛ս են, նրանք գալի՛ս են։
Կուպպա. - Ովքե՞ր։
Քոլլի. - Միսիոներնե՛րը։ Հիսուսը հաղթեց։
Կուպպա. - Անհնա՛ր է։ Ինը օր հետո ոչ ոք չի կարող վերադառնալ այդքան վտանգավոր ալիքներից հետո։
Կախարդը նրանց չէր զգուշացրել, որ ծովի կողմը չգնան։
Չնայած շատ հոգնած, բայց ապահով՝ տղամարդիկ տուն վերադարձան։ Սա Աստծո հրաշքն է։
Կուպպան հասկացավ սա և հավատաց Հիսուսին։ Այսքան ուրախ լինելու պատճառով ինչ-որ մեկը գնաց եկեղեցի և հնչեցրեց զանգերը։ Այդ օրվանից սկսած՝ բազում էսկիմոսներ հավատացին Հիսուսին։
Հերոսներ` հեղինակ, միսիոներ, կին միսիոներ, Մովսես, էսկիմո, Կուպպա, Քոլլի։
© Copyright: CEF Germany